Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետընտրական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում: Մի կողմից՝ ընդդիմադիր ուժերն ի ցույց են դնում ընտրական խայտառակություններն ու դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, մյուս կողմից՝ սկսել են ընտրությունների ոչ լեգիտիմության և նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսել նաև ՔՊ-ին կից սատելիտ ուժերն ու գործիչները:

Ընդդիմության դեպքում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ են ուզում նշյալ միավորները: Եթե հաշվի առնենք, որ նրանք ութ տարի է՝ տեղավորված են Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի «տիրույթում», պետք է ենթադրել, որ նման մթնոլորտ ձևավորելը ձեռնտու է հենց իշխող քաղաքական ուժին: Հասկանալի է, որ այդ սատելիտները վիճարկում են ոչ թե կեղծված ընտրությունները, ոչ թե մանդատագողության փաստը, այլ ընդդիմության ներկայացվածությունը ԱԺ-ում՝ իբր «ընտրակաշառքների»՝ փաշինյանական կեղծ թեզերով: Հիմա շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ սրանով հող է նախապատրաստվում պատեհ պահի նոր ընտրություններ անցկացնելու համար (ՍԴ «անակնկալ» որոշմամբ, թե հետագայում արտահերթ՝ կարևոր չէ): Նման եզրահանգման համար հիմք են հանդիսացել այն քայլերը, որոնք իրականացնում է Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ հապշտապ՝ դեռ ԿԸՀ որոշման «թանաքը չչորացած»: Դրանք ուղղված են առաջիկա ընտրություններին, իսկ եթե Փաշինյանը նոր ընտրությունների չի գնում, ինչո՞ւ է այսքան շտապում: Խոսքը, մասնավորաբար, կես տարի Հայաստանում ապրածներին ընտրելու իրավունք տալու նախագծի մասին է, և ոչ միայն: Զուգահեռաբար, Փաշինյանն ու իր քպականները խոսում են ընդդիմադիր ուժերը «փակելու», ընդդիմադիրներին «նստեցնելու» մասին: Այսինքն, ստացվում է, որ Փաշինյանը շտապում է ձերբազատվել հիմնական ընդդիմադիրներից, ստեղծել օրենսդրական այնպիսի պայմաններ, որոնք չեն խանգարի իրեն, և գնալ նոր ընտրությունների:

Իսկ ինչի՞ն է նրան դա պետք: Բանն այն է, որ առաջին հերթին նա մանդատների այսպիսի դասավորությամբ չի կարող ինքնուրույն Սահմանադրություն փոխել և կատարել Ալիևի պահանջը: Եվ, ընդհանրապես, ակնհայտ է, որ ինքն ու իր ՔՊ-ն մեծամասնություն չեն ստացել, իրենց վրա դրոշմված է կեղծված ընտրությունների կնիքը և այլն: Գումարած՝ այսօրվա ընդդիմությունը, բնականաբար, ձեռնտու չէ իրեն, ուստի պետք է այնպիսի խորհրդարան, որտեղ ինքը կունենա առնվազն 65 տոկոս քվե, իսկ «ընդդիմությունը» կազմված կլինի իր սատելիտներից, այսինքն՝ ընդդիմություն չի լինի: Հաշվի առնելով, որ այդ սատելիտները, այսպես կոչված, արևմտամետներն են, պետք է ենթադրել, որ դա էլ կարող է ԵՄ-ի եթե ոչ գաղափարը լինել, ապա առնվազն հավանությանն արաժանանալ: Իսկ ժողովրդավարությունը վաղուց այլևս որևէ մեկին չի հետաքրքրում. միայն քաղաքական շահեր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում