Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
Քաղաքականություն

Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 7-ից հետո Հայաստանում ամենից նկատելի կերպով փոխվել է միայն այն, որ ընդդիմադիր լիդերների ու ոչ միայն լիդերների դեմ հաշվեհարդարի նախընտրական սպառնալիքները սահուն դարձան «հետընտրական սպառնալիքներ» ու քաղաքական հետապնդումներ: Գիտեք, Փաշինյանը կամ իր դատախազությունը դիմել էր ԿԸՀ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև Դավիթ Ղազինյանին՝ «Ուժեղ Հայաստանից», ու ևս երեք անձի անձեռնմխելիությունից զրկելու և նրանց դեմ քրեական վարույթ իրականացնելու թույլտվության համար: ԿԸՀ-ն, բնականաբար, բավարարեց միջնորդությունները: Ով էլ կասկածեր:

Բայց ինչն է հատկանշական. դատախազությունը և այլ «կից իրավապահ կառույցները» այնքան են խառնված, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները ամեն գնով կատարելու համար գնացել... 22 տարի առաջվա ինչ-որ գործարք և կառավարության որոշում են պեղել: Հասկանալի է՝ որպեսզի դա օգտագործեն Քոչարյանի դեմ: Այսինքն, բերել են մի բան, որի բոլոր հնարավոր վաղեմության ժամկետներն էլ են անցած, և որի մեջ կրիմինալ բովանդակություն էլ չկա, ինչպես նշում են փաստաբանները: Դատարկություն, էլի:

Ընդհանրապես, այս ամբողջ հակաիրավական «վակխանալիան» շատ ծիծաղելի կլիներ, եթե երկիրն ու հասարակությունը նման վիճակի մեջ չլինեին: Եվ այն, որ այս ամենը «փուչիկ աղմուկ» է, «շոու», մեկ անձի պատվեր, ամենից ուժեղ վկայում է հենց նույն Փաշինյանի երեկվա ծայրահեղ անհավասարակշիռ վիճակը՝ ջարդելու, ջախջախելու ու նման բաների մասին արտահայտություններով, մարդկանց փողոց ելնելու, հեղափոխություն անելու կոչերով (եթե համաձայն չեն իր հետ): Եթե մարդիկ փողոց ելնեն էլ, ապա հաստատ ոչ Փաշինյանի կոչերով ու «բոլոր միջոցներով» ջարդուխուրդ անելու նրա սպառնալիքների պայմաններում: Մարդիկ «փողոց ելել» են՝ առնվազն 730 հազար մարդ գնացել և քվեարկությամբ մերժել է ՔՊ-ին: Այսինքն, կարծիքն արդեն ասել է, որի հետ պետք է հաշվի նստել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում