Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա

Ակբա Լիզինգի աջակցությամբ «Պրոմ Գրուպ» ընկերությունը ձեռք է բերել Volvo մակնիշի 20 նորագույն բեռնատարներ, որոնց միջոցով արդեն այս տարվա հուլիսին հայկական բարձրորակ լոլիկը կարտահանվի Եվրոպա:

«Պրոմ Գրուպ» ընկերությունն արտահանումը կիրականացնի սեփական տնտեսությունից. Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում ընկերությունն Ակբա բանկի աջակցությամբ հիմնել է 5-րդ սերնդի 10 հեկտար տարածքով ջերմոցային համալիր, որը տարածաշրջանում եզակի է արհեստական բանականության բարձր հագեցվածության շնորհիվ։ Ջերմոցում նախատեսվում է ստանալ օրական 25-30 տոննա պրեմիում որակի լոլիկի բերք, որն անմիջապես արտահանվելու է:

«Որպեսզի հայկական բարձրորակ լոլիկը կարողանանք հասցնել եվրոպացի սպառողին, Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք բերեցինք Volvo մակնիշի նորագույն բեռնատարներ, որոնց միջոցով մեր ջերմոցի բարձրորակ լոլիկը կարտահանվի Եվրոպա: Քանի որ կար արտահանման անհրաժեշտություն, որոշեցինք ստեղծել սեփական լոգիստիկ հնարավորությունները»,- նշում է «Պրոմ Գրուպի» հիմնադիր տնօրեն Հայկ Հունանյանը:

Ձեռք բերված բեռնատարները լիովին համապատասխանում են եվրոպական բարձր ստանդարտներին և ի վիճակի են տեղափոխել մինչև 22 տոննա բեռ՝ ճանապարհին ապահովելով դրանց անթերի պահպանումը: Մեքենաները հագեցած են տեխնիկական լավագույն լուծումներով։ Բեռնատարները ձեռք բերելիս հատուկ ուշադրություն է դարձվել վարորդի հարմարավետությանը։

«Ակբա Լիզինգն ավելի քան 6 տարի համագործակցում է «Պրոմ Գրուպ» ընկերության հետ: Այս համագործակցության շրջանակում ընկերությանը տրամադրվել է շինարարական տեխնիկայի և սարքավորումների լիզինգ։ Այժմ էլ «Պրոմ Գրուպը» համալրվել է վերջին սերնդի 20 բեռնատարներով, որոնք էականորեն կխթանեն հայկական արտադրանքի արտահանումը»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։

«Պրոմ Գրուպն» այժմ իրականացնում է հողային աշխատանքներ՝ ևս մեկ 10 հեկտար մակերեսով լոլիկի ջերմոցային համալիրի կառուցման համար: Ընդլայնվող ծավալներին զուգահեռ՝ ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում ավտոպարկը համալրել ևս 30 նոր բեռնատարներով։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։