Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Քաղաքականություն

Փաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան

«Այս ընտրություններում մենք չենք հաղթել, բայց Փաշինյանն էլ չի հաղթել։ Իրոք, դա այդպես է»,- մի քանի լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան»  դաշինքի վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։

Նա նշեց, որ գոյություն ունի երկու Փաշինյան. «Մի Փաշինյանը մարդ է, շատ վատ մարդ է, բայց մարդ է՝ թույլ, վախկոտ, ստախոս, ագահ։ Այդ բազայի վրա դրսի ուժերը՝ հայտնի երկրների ուժերը, կառուցել են մեխանիզմ։ Նորից կոչվում է Փաշինյան, բայց դա արդեն մեխանիզմ։ Այդ մեխանիզմը  ծառայում է Հայաստանն ու հայ ժողովրդին ծնկի բերելու համար։ Ամենավտանգավորն այն է, որ շատ երկրներ ուշադիր նայում են այդ մեխանիզմի գործունեությանը՝ չհասկանալով, որ այդ մեխանիզմը բերելու է  առաջին քրիստոնյա պետության վախճանին։

Մեր հարևան երկրները խաղաղության քողի տակ պարտադրում են մեր պետության ոչնչացման ծրագիր»։

Ս. Կարապետյանը նշեց, որ իրենք պայքարում են այդ մեխանիզմի դեմ, քանի որ բացարձակ իմաստ չկա պայքարել  Փաշինյան-մարդու դեմ։

«Այս մարդու վախը բռնել են։ Անճարի կարգավիճակում վազվզում է  տարբեր պետությունների առաջ ու մատուցում իր ծառայությունները՝ իշխանությունը պահելու համար։ Ինչքան կվազվզի, ինչքան կընդունեն ու կհավատան, մենք հիմա կտեսնենք»,- ասաց նա։

Ս. Կարապետյանը նաև ասաց, որ չպետք է թույլ տային Հայաստանը դարձնել հակառուսական կենտրոն. «Փաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը։ Ես չեմ հավատում, որ եվրոպական արժեքների մեջ տեղավորվում է, բայց հասկանալով Ռուսաստանի և այդ պետությունների միջև ստեղծված իրավիճակը՝ կարողացավ եվրոպացիներին վաճառել հակառուսականությունը։ 

Ամերիկացիներին բոլորս գիտենք՝ ինչը վաճառեց. բացեց Սյունիքի դարպասը, որն ընդամենը միջանցք է Ադրբեջանից Ադրբեջան տեղափոխվելու համար, բայց քանի որ դա ստորագրվել է ԱՄՆ նախագահի ներկայությամբ, իրենք ստիպված լռում են այս ապօրինությունների մասին, ինչը շատ վտանգավոր է։ Իսկ մենք գիտենք, որ Ամերիկայի պետության բարձրագույն արժեքը ժողովրդավարությունն է։ 

Մենք հրավիրելու ենք դեսպաններին, հրավիրելու ենք իրենց կառույցներին և բացատրելու՝ ինչ է կատարվում Հայաստանում»,- ասաց նա։

Ս. Կարապետյանը միաժամանակ հայտարարեց, որ  համախմբված ընդդիմության խորհուրդը դիմելու է Ռուսաստանին, որպեսզի կարողանան կանգնեցնել այն պրոցեսը, որը Փաշինյանի հետ բացարձակ կապ չունի, այլ վերաբերվում է հայ ժողովրդին։

«Փորձելու ենք ամեն ինչ անել՝ հասկացնելու Ռուսաստանի իշխանություններին, որ այդ քայլերի պատճառով՝ սահմանների փակում, գյուղմթերքի ներմուծման արգելք, խնդիրներ Ռուսաստանում աշխատող հայերի, հայ գործարարների համար, տուժում է հայ ժողովուրդը և հայ բիզնեսմենը»։