Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»
Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր

Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության աջակցության նոր ծրագիր։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հունիսի 18-ի նիստում։

Նոր ծրագրի մեկնարկը նախատեսված է 2027 թվականի հունվարի 1-ին։ Նախագիծը ներկայացնելիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, մասնավորապես, նշել է, որ առաջարկվում է զբաղվածության նոր ծրագիր 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակումներով անձանց և 63 տարեկանից բարձր, այսինքն՝ կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիների համար։

«Նպատակն է ընդլայնել այս մարդկանց հնարավորությունները, բարձրացնել նրանց մրցունակությունն աշխատաշուկայում և ապահովել կայուն զբաղվածություն։ Ծրագրի իրականացումը կնպաստի հասարակական ու տնտեսական կյանքում նրանց ակտիվ ներգրավմանը՝ ապահովելով արժանապատիվ ինքնադրսևորում, լրացուցիչ եկամուտների ձևավորում և սոցիալական ակտիվության բարձրացում», — պարզաբանել է Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 63 տարեկանից բարձր, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ ունեն մասնագիտական մեծ ներուժ ու հասարակությանը օգտակար լինելու ցանկություն, սակայն միշտ չէ, որ նրանք ինքնադրսևորվելու հնարավորություն են ստանում։ «Մենք առաջարկում ենք աջակցություն տրամադրել այն գործատուներին (բացառությամբ պետական ծառայություններ մատուցող կազմակերպությունների), որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրեր կկնքեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կամ 63 տարեկանից բարձր քաղաքացիների հետ։ Ընդ որում, պայմանագրերը կարող են նախատեսել ինչպես լրիվ, այնպես էլ ոչ լրիվ զբաղվածություն»,- մանրամասնեց Թորոսյանը։

Նա հայտնեց, որ ծրագրի շրջանակում առաջարկվում է.

առաջին երեք ամիսների ընթացքում գործատուին փոխհատուցել եկամտային հարկի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամը.

4-6-րդ ամիսների ընթացքում փոխհատուցել եկամտային հարկի 100%-ը, բայց ոչ ավելի, քան 50 հազար դրամը։

«Մենք առաջարկում ենք ծրագիրը գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից, քանի որ դեռ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Մասնավորապես՝ թվային համակարգում», - նշել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ ծրագրի հաջող իրականացման դեպքում դրա գործողությունը կարող է տարածվել նաև քաղաքացիների այլ խմբերի վրա։