Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ Սուրենյան
Սպորտ

Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ

Ծաղկաձորում ավարտվել են Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ խմբի հանդիպումները։ Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը և հաջորդ տարի հանդես կգա արդեն 3-րդ խմբում։

Մեծ հաջողություն է գրանցել նաև Հայաստանի կանանց թենիսի հավաքականը Բիլլի Ջին Քինգի գավաթում՝ կանանց աշխարհի թիմային հեղինակավոր մրցաշարում։ Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ ունեցավ՝ հաղթելով բոլոր հիմնական հանդիպումներում։

Մեր աղջիկները վստահ առավելության հասան Ադրբեջանի, Ալբանիայի և Չեռնոգորիայի հավաքականների նկատմամբ՝ բոլոր երեք դիմակայություններում հաղթելով 3:0 հաշվով։ Ադրբեջան — Հայաստան՝ 0:3 Ալբանիա — Հայաստան՝ 0:3 Չեռնոգորիա — Հայաստան՝ 0:3 Եզրափակչում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Էստոնիային և նվաճեց III խմբի ոսկե մեդալները։

Այս արդյունքի շնորհիվ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը 2009 թվականից ի վեր առաջին անգամ հաջորդ տարվանից հանդես կգա Բիլլի Ջին Քինգի գավաթի II խմբում։

Այսպիսով, հայկական թենիսի երկու հավաքականներն էլ կարևոր առաջընթաց են արձանագրել միջազգային թիմային հարթակում։ Տղամարդկանց հավաքականը բարձրանում է Դևիսի գավաթի 3-րդ խումբ, իսկ կանանց հավաքականը՝ Բիլլի Ջին Քինգի գավաթի 2-րդ խումբ։

Հայկական թենիսի համար սա կարևոր հաղթանակ է, որը ցույց է տալիս մեր մարզիկների կամքը, պատրաստվածությունն ու միջազգային մրցակցությունում ավելի բարձր մակարդակի հասնելու ներուժը։

Возможно, это изображение теннис и текст