Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ
Հասարակություն

Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետ

Թվային տեխնոլոգիաներն արմատական փոփոխությունների են ենթարկել բանկային համակարգն ու հաճախորդների սպասարկման մոտեցումները: Եթե նախկինում բանկը վայր էր, որտեղ մարդիկ այցելում էին, ապա այսօր այն «գործիք» է հաճախորդների գրպանում։ Այս և այլ միտումների մասին խոսելու ենք Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետ։

-Պարո՛ն Սարգսյան, այսօր բանկերը ենթարկվում են թվային վերափոխման և դուրս են եկել պահպանողական կառույցի դերից, հնարավոր համարո՞ւմ եք ապագայում ֆինանսական ծառայությունների մատուցումն ամբողջությամբ տեղափոխվի թվային հարթակներ։

-Թվային տեխնոլոգիաներն իսկապես շատ արագ փոխել են բանկային ոլորտը, և վերջին տարիներին հաճախորդները նախընտրում են ավելի շատ իրենց գործարքները կատարել հեռավար եղանակով, հիմնականում բանկային հավելվածների միջոցով։ Եվ սա միտում է, որը կշարունակի ավելի զարգանալ առաջիկա տարիներին ևս։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ կենդանի շփումը հաճախորդների հետ և խորհրդատվությունը մասնաճյուղերում կշարունակի ակտուալ մնալ և պահանջված լինել, մանավանդ ավելի բարդ ֆինանսական  գործարքների պարագայում։ 

Ֆասթ Բանկում մենք փորձում ենք համատեղել այս երկու մոտեցումները, փորձում ենք մեր ծառայությունները մաքսիմալ տեղափոխել թվային հարթակներ՝ նպատակ ունենալով, որպեսզի  գործարքների բացարձակ մեծամասնությունն իրականացվեն թվային հարթակներում, բայց միևնույն ժամանակ փորձում ենք  մեր 39 մասնաճյուղերում, որոնք սփռված են հանրապետության ամբողջ տարածքում, մենք ներկայացված ենք թե՛ Երևանում, թե՛ բոլոր մարզերում, մատուցել բարձրակարգ խորհրդատվություն և սպասարկում։

-Ինչպե՞ս է փոխվում հաճախորդի վարքագիծը թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում, և ինչպե՞ս է Ֆասթ Բանկը հարմարվում այդ փոփոխություններին։

-Մենք մշտապես հետևում ենք մեր հաճախորդների վարքագծին և բանկային ծառայություններից օգտվելու իրենց նախասիրություններին՝ փորձելով ավելի լավ հասկանալ նրանց պահանջմունքները։ Եթե նախկինում հաճախորդները հարմարվում էին բանկերի պրոցեսներին, ապա այսօր իրավիճակը փոխվել է: Բանկերը փորձում են առավելագույնս հասկանալ հաճախորդների կարիքները և նրանց մատուցել լավագույն փորձառություն։ 

Ժամանակակից հաճախորդն առաջին հերթին ակնկալում է ժամանակի խնայողություն, արագություն և պարզություն, և ապագայում կհաջողի այն բանկը, որն իր ծառայությունները և մոտեցումները կկառուցի այս սկզբունքների շուրջ։ Ֆասթում մենք հիմքում հենց դնում ենք այս սկզբունքները՝ փորձելով հաճախորդներին մատուցել լավագույն փորձառություն, իրենց ժամանակի խնայողության և պարզ լուծումներ առաջարկելու միջոցով։

-Պարո՛ն Սարգսյան, Հայաստանում բանկային ոլորտը բավական մրցակցային է։ Ըստ Ձեզ ո՞րն  է այսօր Ֆասթ Բանկի հիմնական մրցակցային առավելությունը կամ առավելությունները։

-Հայաստանի բանկային համակարգն իրապես շատ մրցակցային է՝ հաշվի առնելով գործող 17 առևտրային բանկերը և շուկայի համեմատաբար ոչ մեծ լինելը։ Այս պայմաններում հաջողելու համար շատ կարևոր է ունենալ հստակ տարբերվող ռազմավարություն։ Ֆասթ Բանկի հիմնական առավելությունն են արագությունն ու հասանելիությունը, մենք փորձում ենք մեր ծառայությունները կառուցել այնպես, որպեսզի հաճախորդներն առավելագույնս արագ և իրենց հարմար վայրում ստանան անհրաժեշտ ֆինանսական լուծումներ։ Միևնույն ժամանակ Ֆասթ Բանկը շուկայում համեմատաբար նոր բանկ է, դա մեզ թույլ է տալիս առաջարկել հաճախորդներին համեմատաբար նոր մոտեցում և թարմ լուծումներ։ Այս տրամաբանության մեջ կարևոր հանգամանք է, որ Ֆասթ Բանկի մասնաճյուղերը գործում են 24/7 սկզբունքով՝ մեր ծառայությունները դարձնելով էլ ավելի հասանելի մեր հաճախորդներին 

-Պարո՛ն Սարգսյան, այսօր տեխնոլոգիական ընկերությունները, «fintech» լուծումները նույնպես ակտիվորեն մտնում են ֆինանսական ոլորտ։ Ձեր կարծիքով՝ բանկերը ավելի շատ մրցակցելո՞ւ են այդ ընկերությունների հետ, թե՞ համագործակցելու։

-Այսօր կարելի է ասել, որ բանկերն արդեն ադապտացվել են «fintech» ընկերությունների հետ մրցակցությանը և մենք ավելի ու ավելի շատ ենք տեսնում, որ բանկային ոլորտը և «fintech» ոլորտը փոխլրացնում են միմյանց։ Այս կոնտեքստում նաև շատ կարևոր է «Open banking»-ի շարունակական զարգացումը, որը հնարավորություն է տալիս այս ոլորտում ներդնել նոր, նորարարական գործիքներ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների ինտեգրման միջոցով։ Այս կոնտեքստում նաև կարևոր է այսպես ասած «Embodied finance» մոտեցումը, որը հնարավորություն է տալիս բանկերին իրենց ծառայությունները հասանելի դարձնել այլ հարթակներում, ու կարող եմ ասել, որ Ֆասթ Բանկն այս ուղղությամբ արդեն իսկ ունի իրականացված հաջող նախագծեր։

-Ո՞րն է Ֆասթ Բանկի հիմնական տեսլականը հաճախորդների սպասարկման ոլորտում։

-Ֆասթ Բանկի տեսլականը` լինել ունիվերսալ և ժամանակակից Բանկ, որը կարողանում է համադրել լավագույն տեխնոլոգիական լուծումները հաճախորդներին անհատականացված ֆինանսական գործիքներ առաջարկելու նպատակով։ 

-Եվ եթե նայենք առաջիկա տարիներին, ինչպիսի՞ն եք պատկերացնում մանրածախ բանկինգի զարգացումը Հայաստանում։

-Կարծում եմ առաջիկայում մանրածախ բանկինգն ավելի շատ գնալու է հաճախորդների համար անհատականացված և լոյալության վրա հիմնված լուծումների զարգացման և ներդրման ուղղությամբ։ Հաճախորդներն ակնկալելու են ոչ թե ստանդարտացված բանկային պրոդուկտներ, այլ յուրաքանչյուրն իր ակնկալիքներին և վարքագծին համապատասխանեցված լուծումներ։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։