ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին
«Համաշխարհային հնարավորություններ և մասնագիտական աճ». հենց այս առանցքային թեմայի շուրջ հունիսի 19-ին Երևանում մեկտեղվեցին ՀՀ տարբեր մարզերի 8-12-րդ դասարանների շուրջ 70 առաջնորդ-աշակերտներ։
Այս կարևոր նախաձեռնությունը կյանքի է կոչվում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի (Ուսուցիչների առաջնորդության ծրագրի թիմի) կողմից՝ EasyPay-ի և Business Development Group (BDG)-ի հետ սերտ համագործակցությամբ։
Ֆորումի նպատակն է ընդլայնել պատանիների աշխարհայացքը, ձևավորել գլոբալ պատասխանատվության զգացում և օգնել նրանց՝ գիտակից մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ֆորումը մասնակիցներին զինում է անհրաժեշտ փափուկ հմտություններով և գործիքակազմով, որպեսզի նրանք կարողանան սեփական ուժեղ կողմերը համադրել 21-րդ դարի արագ փոփոխվող շուկայի պահանջների հետ՝ նվազեցնելով ապագայի հանդեպ անորոշության զգացումը։
Միջոցառումն ուներ հագեցած ծրագիր, որում ընդգրկված էին նաև մասնակից աշակերտների համար պրակտիկ աշխատարաններ և ակտիվ քննարկումներ՝ որակյալ կրթության, կայուն համայնքների, բնապահպանության և արժանապատիվ աշխատանքի թեմաներով։ Փիթչերի և World Café-ի շրջանակում մասնակիցները ծանոթացան «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության» (ՓՀՈՒ) ընթացիկ ծրագրերին և վերլուծեցին, թե ինչպիսի առաջնորդների կարիք ունի 21-րդ դարը։ Իսկ գործնական աշխատարանների ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց ժամանակակից մասնագիտություններին և արհեստական բանականության (AI) դերին՝ որպես ապագայի մասնագիտություններում օգնող հզոր գործիքի։
«Ապագայի առաջնորդներ» ֆորումն ամփոփվեց ինքնաճանաչման «Իկիգայ և Առաջնորդություն» վարժանքով, որը պատանիներին կօգնի ուրվագծել իրենց ապագայի տեսլականը։ «Իկիգայը» ճապոնական փիլիսոփայություն է, որը բառացիորեն մոտ է «ապրելու պատճառ», «կյանքի իմաստ» կամ «այն, ինչի համար արժե արթնանալ առավոտյան» գաղափարին։ Այն կենտրոնանում է մարդու կյանքի նպատակի և ներքին մոտիվացիայի բացահայտման վրա՝ համադրելով անձնական հետաքրքրությունները, կարողությունները, հասարակական օգտակարությունն ու մասնագիտական իրացումը։
Ֆորումի մասնակիցներն իրենց գոհունակությունն արտահայտեցին՝ շեշտելով, թե որքան օգտակար են այսպիսի հավաքները ժամանակակից աշխարհի լավագույն փորձը հայկական կրթական համակարգին և հատկապես մարզային մասնագետներին փոխանցելու տեսանկյունից։ Ռոզի Կարապետյանն Իրինդի միջնակարգ դպրոցից միջոցառումն այսպես ամփոփեց․ «Ես կարծում եմ, որ երբ հավելյալ ուշադրության են արժանացնում պատանու խոսքը և մտածողությունը, դա նրան տալիս է կարևորության զգացում, որի շնորհիվ նա ինքնադրսևորվում է ու զարգացնում իր կարողությունները, այդ թվում՝ առաջնորդականը։ Այսպիսի նախաձեռնությունները հատկապես կարևոր են մարզերի երեխաների համար, մեծ թռիչք են հաղորդում մեզ, նաև արժեհամակարգ են ձևավորում»։
Մի քանի տարի շարունակ ֆորումին մասնակցած Մարցի միջնակարգ դպրոցի աշակերտ Լյովա Աֆիցարյանի ինֆորմատիկայի ուսուցչուհին՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի ուսուցիչ-առաջնորդ Միլենա Ասրյանը, փաստեց. «Այս ֆորումի ստեղծած արժեքը ես տեսնում եմ իմ աշակերտի օրինակով։ Արդեն երեք տարի է, ինչ նա մասնակցում է այս նախաձեռնությանը, և այսօր, հետադարձ հայացք գցելով առաջին տարվան, ես տեսնում եմ տպավորիչ փոխակերպում։ Ֆորումը տարեցտարի հղկեց նրա ներուժը՝ հետաքրքրասիրությունից ապահովելով անցում դեպի հասուն, ինքնավստահ և նպատակասլաց առաջնորդի մտածելակերպ»։
Ֆորումի կազմակերպիչները հավատացած են, որ համագործակցության այսպիսի ձևաչափերը թույլ են տալիս ավելի շատ պատանիների ներգրավել, զարգացնել նրանց առաջնորդական կարողությունները և հատկապես նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով նպաստել ստացված գիտելիքները փոխանցելի դարձնելուն։ Հաջորդ տարիների համար կազմակերպիչները նախանշում են համաժողովն ավելի մասնակցային դարձնել և նախապես տարվող աշխատանքի միջոցով բարձրացնել տղաների մասնակցության աստիճանը։




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ...
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան
Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկ...
Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․...