Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է մեկնաբանել արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ կապված հարցը՝ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Ուզբեկստանի նկատմամբ տարած հաղթանակից (5-0) հետո։
Հանդիպումից հետո լրագրողները 41-ամյա Ռոնալդուին հարց են ուղղել երկուշաբթի օրը Ավստրիայի հավաքականի դեմ կայացած խաղում Մեսսիի ձևակերպած դուբլի վերաբերյալ։ Պորտուգալացի աստղը նախընտրել է շրջանցել թեման՝ կարճ կտրուկ պատասխանելով.
«Խնդրում եմ, տվեք հաջորդ հարցը»,-պատասխանել է Ռոնալդուն։
Նշենք, որ Լիոնել Մեսին ընթացիկ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է (5 գոլ), ինչպես նաև ռեկորդակիր՝ մունդիալների պատմության մեջ խփած գոլերի քանակով (18 գոլ)։ Կրիշտիանու Ռոնալդուն իր հերթին աշխարհի առաջնություններում դարձել է 10 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի հետ խաղում Ռոնալդուն դուբլ է ձևակերպել՝ պատմության մեջ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել աշխարհի վեց տարբեր առաջնություններում։




















Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ...
Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկ...
Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն Մանվելյան
Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ Քոչարյան