Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ

Միացյալ Նահանգներին մեկ շաբաթից պակաս ժամանակ կպահանջվի «գործն ավարտելու համար» Իրանի հետ պատերազմի վերսկսման դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բայց Վենեսուելան հիանալի է պահում իրեն, և Իրանը հիանալի է պահում իրեն։ Ես նկատի ունեմ, եթե Իրանը ողջամիտ և իմաստուն պահի իրեն։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ավարտել գործը, իսկ դրա համար, հնարավոր է, պահանջվի մեկ շաբաթից պակաս ժամանակ»,- պնդել է ԱՄՆ առաջնորդը՝ Ալլենթաունի (Փենսիլվանիա նահանգ) մերձակայքում տնտեսության հարցերով ելույթի ժամանակ։

«Կարծում եմ՝ նրանք կանեն այն, ինչ հարկն է։ Քանի որ մենք ցանկանում ենք հասնել դրան»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ավելի վաղ ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Հունիսի 21-22-ը շվեյցարական Բյուրգենշտոկ հանգստավայրում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները՝ Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ՝ հուշագրի իրականացման շուրջ։ Ինչպես նշվել է Քաթարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ բանակցությունների առաջին փուլի ավարտին, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ հիմք է ստեղծվել հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։