Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ
Քաղաքականություն

Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու

Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը հարված է Իրանին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ իսրայելական զորքերը անվտանգության նկատառումներով դեռևս չեն դուրս բերվի Հարավային Լիբանանից՝ հակառակ Թեհրանի պահանջներին։

Նրա խոսքով՝ երկարատև բանակցությունները վերջապես պտուղներ տվեցին։

«Ամենակարևորն այն է, որ Իսրայելը մնում է Հարավային Լիբանանի անվտանգության գոտում։ Դա մեծ ձեռքբերում է, և մենք կպահպանենք այն այնքան ժամանակ, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել, և քանի դեռ վտանգ կա Իսրայել Պետության համար», - ասել է Նեթանյահուն։

«Սա նաև լուրջ հարված է Իրանին։ Ըստ էության, Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները նրանց ասում են՝ «սա ձեր գործը չէ»։ Մենք մշտապես պահպանում ենք սկզբնական անվտանգության գոտին Հարավային Լիբանանում՝ հակատանկային հրթիռների հասանելիության սահմաններից դուրս։ Բացի այդ, մենք, իհարկե, թույլ ենք տալիս լիբանանյան բանակին սկսել նախապատրաստվել տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Մենք Հարավային Լիբանանում ստեղծում ենք երկու պիլոտային գոտի, երկուսն էլ՝ Իսրայելի պաշտպանության բանակի հանձնարարականով», - նշել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպաններ Եհիել Լեյտերի և Նադա Համմադե-Մուավվադի հետ միասին հունիսի 26-ին հայտարարել են շրջանակային համաձայնագրի մասին, որին կողմերը հանգել են բանակցությունների հինգ փուլից հետո։ Նրանք նշել են, որ այս փաստաթուղթը ճանապարհ է հարթում դեպի խաղաղություն՝ Իսրայելի և իրանամետ շիական «Հեզբոլլահ» կազմակերպության միջև հակամարտությունից հետո։