Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ Հովհաննիսյան
Քաղաքականություն

Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին քաղաքական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, թե իշխանությունը սպասում էր, որ Գյումրու ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարող էր հրաժարական ներկայացնել, ինչից հետո ավագանին նոր քաղաքապետ կընտրեր Կարեն Սիմոնյանին։

Եթե շրջանառվող այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա բազմաթիվ հարցեր են առաջանում։ Ի մասնավորի՝ արդյո՞ք հենց այդ սցենարն էր պատճառը, որ նիստը չկայացավ՝ իրավապահ մարմինների գործողությունների, խուզարկությունների և քաղաքական ճնշումների ֆոնին։ Շատերի կարծիքով, այս ամենը կարող էր նպատակ ունենալ խափանել ավագանու բնականոն աշխատանքը և կանխել սահուն իշխանափոխությունը քաղաքում։

Գյումրիում բավականին տարածված է այն տեսակետը, որ քաղաքի մի զգալի հատված ցանկանում է տեսնել նոր ղեկավարություն։ Գյումրեցիները գիտեն, որ Կարեն Սիմոնյանն ունի անհրաժեշտ կառավարման փորձ ու կարողություններ քաղաքում զարգացման նոր փուլ սկսելու համար։ Նրանք համոզված են, որ արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր կլինի լուծել կուտակված բազմաթիվ խնդիրներ և Գյումրին դարձնել ավելի զարգացած ու բարեկարգ քաղաք։ 

Ըստ այդմ, եթե այդ տեղեկություններն իրական են, ապա ակնհայտ է նաև իշխանության վախը՝ վերջնականապես կորցնելու Գյումրին, որտեղ հասարակության մի զգալի հատված փոփոխությունների ակնկալիք ունի, սակայն ոչ օրվա իշխանության «միջամտությամբ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում