Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»
Քաղաքականություն

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան

 Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության գնահատման նոր համակարգ», որը որպես պիլոտային ծրագիր, առաջինը փորձարկեցին Սյունիքում։

Այս մեխանիկական կրճատումներով իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»։ Բայց արդյո՞ք այդ ընտանիքները մեկ տարում հարստացել են։ Իհարկե ոչ։

Ես ինքս ամենևին կողմնակից չեմ նպաստների երկարաժամկետ տրամադրմանը։ Ընտանիքներին տարիներով նպաստառու պահելը վատ պրակտիկա է, որը չի լուծում աղքատության խնդիրը։ Սակայն որպեսզի այդ նպաստը կարճ տևի, և մարդը դուրս գա համակարգից, պետությունը պարտավո՛ր է պայմաններ ստեղծել, աշխատատեղ ստեղծել։ Խնդիրն այստեղ հենց նպաստը խլելը չէ, այլ այն, որ պետությունը ոչինչ չի արել այս ընտանիքների համար, բայց եղած չնչին աջակցությունն էլ կտրել է։

Գորիսում և ամբողջ մարզում ոչ մի մասսայական աշխատատեղ չի ստեղծվել։ Երբ աշխատանքի հնարավորություն չես ստեղծում, բայց նպաստն էլ խլում ես, աղքատ ընտանիքների վիճակն ավելի է աղքատանում։

Հուլիսի 1-ից այս նույն համակարգը տարածվելու է ամբողջ երկրով, այնպես որ՝ հուլիսի մեկից մյուս մարզերի հազարավոր ընտանիքներ կառավարության թեթև ձեռքով սկսելու են «կայծակնային հարստանալ»։