Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան«ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովUcom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան «Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներ
Քաղաքականություն

Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը «Փաստ» թերթին տված հարցազրուցում երկրում տիրող սոցիալտնտեսական և քաղաքական ծանր իրավիճակը բնութագրել է որպես անխուսափելի անդունդ, դեպի ուր գնում է երկիրը: Շարժման առաջնորդը խիստ քննադատության է ենթարկել գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ այն որակելով որպես պետական միջոցների բացահայտ չարաշահում և երկիրը դեպի տնտեսական կործանում տանող ուղի:

Անդրադառնալով ընտրական գործընթացներին և դրանց ուղեկցող երևույթներին՝ Արշակ Կարապետյանը զուգահեռներ է անցկացրել նախկինում արձանագրված իրավախախտումների և ներկա իրողությունների միջև: Նրա պնդմամբ, եթե նախկինում առանձին անհատներ ընտրակաշառք բաժանելու՝ հինգ կամ տասը հազար դրամների համար ենթարկվում էին քրեական պատասխանատվության և կալանավորվում, ապա այսօր երկրի ղեկավարությունը նույն նպատակներին հասնելու համար ուղղակիորեն և բացահայտ ձևով օգտագործում է պետական ռեսուրսներն ու բյուջետային միջոցները: Հենց ընտրությունների նախաշեմին սահմանվում են տարբեր տեսակի նպաստներ ու դրամական աջակցություններ, որոնք, սակայն, ընտրական փուլի ավարտից անմիջապես հետո դադարեցվում են: Նույն ճակատագրին են արժանանալու նաև գյուղատնտեսությանը տրամադրվող չնչին սուբսիդիաները, որոնք իրականում որևէ էական օգնություն չեն ցուցաբերում գյուղացուն:

Գեներալ-մայորի գնահատմամբ, երկրի ներկայիս տնտեսական կուրսը հղի է աղետալի հետևանքներով: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը չի կարող գոյատևել և զարգանալ առանց իրացման մեծ շուկաների առկայության, որտեղ հնարավոր կլինի իրացնել տեղական արտադրանքը: Ներկայում, երբ գյուղատնտեսական մթերքները, մասնավորապես ծաղիկը, ծիրանն ու լոլիկը, կտրուկ էժանացել են, գյուղացիները ստիպված են վաճառել իրենց բերքը չնչին գներով՝ գոնե ներդրված գումարների մի մասը հետ բերելու համար: Սակայն այս ժամանակավոր էժանացմանը հաջորդելու է համատարած թանկացումների ալիք, քանի որ սնանկացման եզրին հայտնված գյուղացին այլևս ի վիճակի չի լինելու նոր արտադրություն հիմնել կամ բերք աճեցնել: Գյուղատնտեսության ոլորտում սպասվում է կոլապս, ինչի հետևանքով ոլորտում ներգրավված մեր ժողովրդի ահռելի մասը պարզապես սնանկանալու է:

Տնտեսական սպասվող կոլապսի համատեքստում Արշակ Կարապետյանն առանձնակի մտահոգություն է հայտնել էներգակիրների, մասնավորապես գազի հնարավոր թանկացման վերաբերյալ: Հայաստանում արտադրական հատվածի և հատկապես գյուղատնտեսության մեծ մասը, ներառյալ ջերմոցային տնտեսությունների ջեռուցումը, ուղղակիորեն կախված է գազամատակարարումից: Գազի գնի ցանկացած բարձրացում անհնարին է դարձնելու տեղական արտադրանքի մրցունակությունը, և աճեցված մթերքի ու ծաղիկների ինքնարժեքը հասնելու է աստղաբաշխական թվերի՝ ունենալով ոսկու գին:

Զրույցի ավարտին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը անդրադարձել է նաև իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին՝ դրանք որակելով բացահայտ ստախոսություն: Որպես օրինակ նա մատնանշել է պաշտոնական այն պնդումները, թե իբր հոլանդացիները հայկական ծաղիկներ են գնում: Կարապետյանը շեշտել է, որ ողջ աշխարհն է ծաղիկների հայրենիք համարվող Նիդերլանդներից ծաղիկ ներկրում, և նման պնդումները պարզապես չեն համապատասխանում տնտեսագիտական տրամաբանությանն ու ծիծաղ են առաջացնում: Եթե գործող ղեկավարությունը շարունակի մնալ իշխանության ղեկին, երկրի անկումը դեպի տնտեսական և քաղաքական անդունդ կդառնա ամբողջությամբ անխուսափելի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում