Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք Չալաբյանին
Աշխարհ

Ուկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել Շվեդիայից

Ուկրաինան և Շվեդիան համաձայնության են եկել Կիևին շվեդական Saab ընկերության 16 Gripen E տեսակի բազմաֆունկցիոնալ կործանիչներ մատակարարելու շուրջ։ Գործարքի արժեքը կազմում է շուրջ 24,6 միլիարդ շվեդական կրոն (մոտ 2,54 միլիարդ դոլար), հայտնում է Reuters գործակալությունը։ Saab ընկերության տվյալներով՝ նոր կործանիչների մատակարարումները նախատեսված են 2029-2030 թվականներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հստակեցրել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ։ Ինքնաթիռների գնումից բացի, համաձայնագիրը նախատեսում է նաև կործանիչների տեխնիկական սպասարկում և աջակցություն։

Gripen E-ն համարվում է թեթև բազմաֆունկցիոնալ կործանիչների առաջատար մոդելը, որն ընդունակ է մարտական առաջադրանքներ կատարել մինչև 1,3 հազար կիլոմետր շառավղով։ Ինքնաթիռը զինված է մինչև յոթ Meteor և երկու IRIS-T տեսակի հրթիռներով, ինչպես նաև 27 միլիմետրանոց Mauser BK-27 թնդանոթով։ Կործանիչը կարող է թռիչքներ իրականացնել նույնիսկ կարճ թռիչքուղիներից (800 մետր) և ավտոճանապարհներից։ Վայրէջքից հետո այն հնարավոր է նոր թռիչքի պատրաստել ընդամենը 10 րոպեում՝ օդային մարտերի, և 20 րոպեում՝ ցամաքային թիրախներին հարվածելու համար։ Ուկրաինային Gripen կործանիչներ փոխանցելու հնարավորությունը քննարկվել է դեռ 2022 թվականի ամռանից։ 2023-ի հունիսին շվեդ մասնագետներն սկսել են ուկրաինացի օդաչուներին սովորեցնել այս մեքենաների կառավարումը, իսկ օգոստոսին Զելենսկին հայտարարել է կործանիչների շուրջ բանակցություններում բեկման մասին։ Սակայն Շվեդիայի վարչապետ Քրիստերսոնն այն ժամանակ հերքել է մատակարարումների ծրագրերի առկայությունը։

Ավելի ուշ՝ 2025 թվականի հոկտեմբերի վերջին, Ուկրաինան և Շվեդիան համաձայնագիր են կնքել առնվազն 100 միավոր Gripen E գնելու վերաբերյալ։ Զելենսկին հույս է հայտնել, որ գործընթացները կարագանան և առաջին ինքնաթիռները ուկրաինական բանակի տրամադրության տակ կլինեն արդեն 2026 թվականին, սակայն Saab-ում առաջին կործանիչի փոխանցման ժամկետը գնահատել էին երեք տարի։ 100 միավոր Gripen E-ից կազմված խմբաքանակի արժեքը գնահատվում է մոտ 8,5 միլիարդ դոլար։ Կիևը ԵՄ ընդհանուր վարկից 2,5 միլիարդ եվրո է հատկացրել 20 կործանիչ ձեռք բերելու համար։ Բացի այդ, Շվեդիան Կիևին է փոխանցելու Gripen C/D մոդիֆիկացիայի նախորդ սերնդի ևս 16 ինքնաթիռ՝, որոնք, ըստ Զելենսկու, Ուկրաինայի զինված ուժերի համալրմանը կմիանան 2027 թվականի սկզբին։ Ընդհանուր առմամբ, Կիևի և Ստոկհոլմի միջև գործարքի ծավալը հետագայում կարող է հասնել մինչև 150 մեքենայի։