Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ)
ԱՄՆ-ում առաջին Մարտարվեստի պատմության թանգարանում բացվեց հայկական ցուցադրությունը։ Թանգարանի նախագահ Մայքլ Մացուդան ընդգծեց, որ հայկական մշտական ցուցադրության ստեղծումը կարևոր քայլ է՝ միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանի բազմադարյա պատմությունը, ռազմարվեստը, սուսերամարտի ավանդույթները, ըմբշամարտը, ազգային պարերը և մշակութային արժեքները։
Նրա խոսքով՝ Հայաստանը նշանակալի ներդրում ունի համաշխարհային մարտարվեստի պատմության մեջ, և այդ ժառանգությունը պետք է ճանաչվի ու պահպանվի.
«Հայկական տաղավարում ներկայացված են պատմական զենքեր, սուսերներ, վահան, ազգային տարազներ, գորգեր, տեղեկատվական ցուցանակներ, ինչպես նաեւ նյութեր, որոնք ներկայացնում են հայկական մարտարվեստի զարգացման պամությունն ու ժամանակակից հայ մարզիկների ձեռքբերումները, հայկական մշտական ցուցադրության բացումը կարեւոր ձեռքբերում է հայկական մշակութային ժառանգության միջազգային ճանաչման ճանապարհին եւ նոր հնարավորություն՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանող այցելուներին ներկայացնելու հայ ժողովրդի հարուստ պատմությունը, մշակույթը ու մարտարվեստի բազմադարյան ավանդույթները»,-նշել է Մայքլ Մացուդան։
Այս կարեւոր գործում իր մեծ ներդրումն է ունեցել, հայ մտքի և խոսքի նվիրյալ գործիչ, հայ մտավորական, ականավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանի թոռը՝ երիտասարդ, հայ հետազոտող Արտեմ Սարգսյանը, ով ամիսներ շարունակ համագործակցել է թանգարանի թիմի հետ՝ ուսումնասիրելով ու հավաքագրելով հայկական մարտարվեստի պատմությանը վերաբերող փաստեր ու պատմական ցուցանմուշներ.
«Մենք ներկայացնում ենք Արման Ծառուկյանին, Արթուր Ալեքսանյանին, բայց նաեւ ներկայացնում ենք մեր ավանդական մարտարվեստը, որը գրեթե մոռացված է, մասնավորապես Արեւմտյան Հայաստանում։ Մենք օգտագործել ենք 20-րդ դարի ազգագրությունները, որոնք գրվել են եւ փորձում ենք վերականգնել այս ամենը, օրինակ կան զենքեր, որոնք օգտագործվել են Սասունում, Արցախում»,-ասել է նա:




















Արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության ...
Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է
Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն ան...
Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ
Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ
Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբո...
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշո...