Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանԱրտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ Վարդևանյան
Վիդեո

Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBank

Fast հիմնադրամի կողմից կազմակերպվող AI ճամբարի ավելի քան 460 մասնակցի համար Իդրամն ու IDBank-ն անցկացրեցին ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացների շարք։ Տեխնոլոգիաների և արհեստական բանականության այս թռիչքաձև զարգացման ժամանակաշրջանում պատանիների համար թվային տիրույթում պաշտպանված լինելն էլ ավելի է կարևորվում։

            Իդրամի և IDBank-ի ֆինանսական գրագիտության դասընթացն այս անգամ ուներ երկու հիմնական շեշտադրում՝ զեղծարարություններից պաշտպանվելու մեթոդներ, ֆինանսական հիմնական հասկացություններ և ստարտափների ստեղծման առանձնահատկություններ։

            Դասընթացները վարում էին IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը, IDBank-ի ավագ դասընթացավար Գևորգ Դարախչյանը, ինչպես նաև Իդրամի  և IDBank-ի Առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանը։

            IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ընդգծեց, որ ֆինանսապես գրագետ լինելն այսօր կենսական նշանակության հմտություն է․ «Ուրախ ենք գտնվել այստեղ՝ FAST հիմնադրամի կողմից կազմակերպված ամառային ճամբարում։ Երեխաների հետ շփումը ցույց տվեց, թե որքան մեծ է նրանց հետաքրքրությունը ֆինանսական գրագիտության մեր դասընթացի նկատմամբ։ Նրանք շատ ակտիվ մասնակցում էին և հարցեր ուղղում։ Լիահույս ենք, որ կարևոր գիտելիքներ կարողացանք փոխանցել երեխաներին, որոնց հիման վրա նրանք ապագայում կկայացնեն կայուն և հավասարակշռված ֆինանսական որոշումներ»։

            Իդրամի  և IDBank-ի Առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանը փաստեց․ «Մասնակիցների ոգևորությունը չնկատելն անհնար էր։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք այն գործիքակազմը, որը նրանք կարող են կիրառել ապագայում՝ կերտելու իրենց ուղին բիզնեսի ոլորտում։ Նաև անդրադարձանք ստարտափների ստեղծման ու զարգացման փուլերին։ Ուրախ կլինեմ, եթե նրանցից շատերն ընտրեն հենց ձեռնարկատիրական ուղղությունը»։  

            FAST հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը նշեց․ «Բարձր ենք գնահատում Իդրամի և IDBank-ի հետ այս համագործակցությունը, որի շնորհիվ երեխաները հնարավորություն ունեցան զարգացնել բիզնես մտածողություն և ձեռք բերել վաճառքի հմտություններ ֆինանսական ոլորտում։ Վստահ ենք, որ դասընթացն իր խորը ազդեցությունն ունեցավ մասնակիցների շրջանում՝ նպաստելով ապագայում նրանց բիզնես գաղափարների իրականացմանը»։       

            ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ