Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ

Կշեռքները պետք է կարևոր որոշում կայացնեն այսօր․ օգոստոսի 25-ի աստղագուշակը

Խոյ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր տրամադրված են խաղաղասիրաբար, պատրաստ են գնալ փոխհամաձայնությունների: Կարիք չկա բացահայտ պայքար սկսելու: Ինչ էլ լինի, խուսափեք վեճերից: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ, ընդ որում՝ նույնիսկ անսպասելիորեն թանկարժեք: Բարենպաստ օր է գնումների համար: Նշանի ներկայացուցիչների գործնական հոտառությունը բավականին սուր է, Խոյերն այսօր իրենց հաշվարկներում չեն սխալվի: Օրը նպաստավոր է շրջագայությունների, ինչպես նաև ընկերական կամ ռոմանտիկ հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի հաճելի անակնկալ մատուցել ձեր երկրորդ կեսին:

Ցուլ: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր կարևոր գործերը, եթե դրանց ձեռնարկեք օրվա առաջին կեսին: Օրվա այդ մասը հարմար է հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարցի լուծման համար: Հնարավոր են նվերներ և հաճելի անակնկալներ: Ձեր մասնակցությամբ ժամանցային միջոցառումները լավ կանցնեն: Դուք այսօր բավականին հուզառատ եք, զգայուն, ամեն ինչ սրտին մոտ ընդունող: Բարեբախտաբար, ձեր շուրջը տեղի ունեցող ամեն ինչ տեսնում եք դրական լույսի ներքո: Ձեր ընկերասիրությունն ու կենսասիրությունը գրավում են շրջապատող մարդկանց, դրանք ձեզ կօգնեն նոր ծանոթություններ հաստատել:

 

  

 

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին աշխատեք զգույշ լինել․ բացասական միտումների ազդեցությունն այդ ժամերին բավականին բարձր կլինի: Հնարավոր են ընտանեկան վեճեր և տարաձայնություններ: Ձեր վարքը դժվար թե այդ ժամանակ նպաստի ծագած անախորժությունների արագ կարգավորմանը: Օրվա երկրորդ կեսը կդասավորվի համեմատաբար հաջող, իսկ նշանի առանձին ներկայացուցիչների համար այն նույնիսկ կարող է լինել խոստումնալից: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ, ձեզ վրա կզգաք ուշադրության նշաններ: Երեկոն ընտանիքի անդամների հետ շփվելու համար բարենպաստ է, կարող եք ընտանեկան տոներ կազմակերպել:

Խեցգետին: Օրվա սկիզբն ամենանպաստավոր ժամանակն է: Այդ ընթացքում կարելի է օգտակար և հարկավոր շատ բան անել: Ձեր գործնական ակտիվությունն աստիճանաբար կթուլանա, սկսած ծրագրերը կսկսեն ավելի քիչ հետաքրքրել ձեզ: Մարդկանց հետ շփումները ձեզ ավելի ու ավելի են կձանձրացնեն, ձանձրույթ կառաջացնեն անգամ հաճելի մարդկանց հետ շփումները: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են կոնֆլիկտներ և վեճեր, ձեզնից մեծ ջանք կպահանջվի սադրանքների չտրվելու համար: Գնումներ կատարել չարժե, հնարավոր են ֆինանսական կորուստներ և բավականին լուրջ:

 

Առյուծ: Օրվա առաջին կեսը հեշտ չի դասավորվի, հատկապես եթե այդ ժամերին կարևոր հանդիպումներ կան: Ավելի նախընտրելի է օրվա այդ ժամանակահատվածն անցկացնել միայնակ կամ ամենամտերիմ մարդկանց հետ, ովքեր գիտեն, թե ինչպես մի քանի բառով բարձրացնեն ձեր տրամադրությունը: Դա հրաշալի ժամանակ է նոր գիտելիքեր ձեռք բերելու այն մարդկանցից, որոնց փորձին դուք անվերապահ վստահում եք: Շատ ավելի հաջող է դասավորվում օրվա երկրորդ կեսը: Օրվա երկրորդ կեսին դուք հատկապես գրավիչ կլինեք: Դժվար թե որևէ մեկի մեջ ցանկություն առաջանա դիմադրելու ձեր հմայքին: Ժամանակահատվածը նպաստավոր է նոր ծանոթություններ հաստատելու, ինչպես նաև վերջին շրջանում ձեզ և ձեր մտերիմներին դառնություն պատճառած կոնֆլիկտները հարթելու համար:

 

Կույս: Օրվա առաջին կեսը պահանջում է լինել զգուշավոր բոլոր հարցերում, իսկ փողային հարցերում՝ առավել ևս: Ձեր դյուրահավատության պատճառով խարդախության զոհ դառնալու հավանականությունը մեծ է: Մի փորձեք խոշոր գործարքներ կնքել, մի կատարեք լավ չկշռադատված գնումներ, աշխատեք գործ չունենալ այն մարդկանց հետ, որոնց մտադրությունները ձեզ համար առայժմ պարզ չեն: Օրվա երկրորդ կեսում ստիպված կլինեք կենտրոնանալ անձնական հարաբերությունների վրա, մտածել՝ արդյոք դուք մտերիմների հետ հարաբերվելու ճի՞շտ ուղի եք ընտրել: Որոշ Կույսեր հակված կլինեն չհամակերպվելու նրբանկատություն պահանջող իրավիճակների հետ և կոնֆլիկտներ կհրահրեն նույնիսկ այնպիսի հարցերում, որոնք կարելի է լուծել առանց անախորժությունների:

 
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ