Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Ժամանց

Կշեռքներին օրը խորհուրդ է տալիս ամեն հնարավորը քաղել իրավիճակից․ օգոստոսի 26-ի աստղագուշակը

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում հետևողականություն դրսևորել և մանրակրկիտ ուսումնասիրել հետաքրքրող խնդիրը: Օրը հարմար է պաշտպանության, ապահովագրության, ռեսուրսների, հարկերի, ժառանգության, համատեղ եկամուտների, վերանորոգման, տեղափոխության, շինարարության հետ կապված հարցերի քննարկման համար: Հարմար պահ է ընտանեկան ժողովի համար: Առանցքային կետը կարող է դառնալ արդյունքների ամփոփումը:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում հետաձգել բանակցությունները և խորհրդատվությունները, հատկապես դրանց ավարտական մասը: Այսօր շրջապատող մարդիկ տրամադրված են շփման և պատրաստ են ձեզ հետաքրքիր տեղեկատվություն հայտնել, սակայն արդեն վաղը ամեն ինչ կարող է փոխվել: Բացառված չէ, որ արժեքավոր գաղտնի տվյալներ ստանաք կամ օգուտ քաղեք շշուկներից: Լիարժեք երկխոսությանը կնպաստի դեմ առ դեմ հանդիպումը:

Երկվորյակ

Երկվորյակներին ատղերը խորհուրդ չեն տալիս ձգտել արտաքին ակտիվության, քանի դեռ չեն ավարտվել անհրաժեշտ առօրյա գործերը, և չեն արվել անհրաժեշտ ենթադրությունները: Օրը հարմար է սնման, հիվանդությունների բուժման, վաստակի, հաղորդակցությունների, կենցաղի և բիզնեսի վարման հետ կապված օգտակար տեղեկատվության ուսումնասիրման և կիրառման համար: Խորհուրդների արժեքն անհրաժեշտ է փորձել պրակտիկայում:

Խեցգետին

Խեցգետիններին օրը թույլ է տալիս ևս մեկ օր հարմար ռեժիմում անցկացնել: Կարելի է այն նվիրել հոբբիին կամ տրամադրությունը բարձրացնող զբաղմունքին: Եթե ձեր գլխավոր հետաքրքրությունն աշխատանքն է, կհաջողվի հաճելին համատեղել օգտակարի հետ: Օրը հարմար է հաղորդակցությունների, հետազոտությունների, գրական գործունեության համար. հոտառությունը կօգնի անհրաժեշտ բառեր ընտրել զգացմունքների և մտադրությունների արտահայտման համար:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ չեն տալիս փոխել ուղղությունը: Այսօր ավելի լավ է ամեն ինչ թողնել, ինչպես կա, հաշտվել մանր անհարմարությունների հետ: Փոխարենը հնարավորություն կունենաք ավելի խորն ուսումնասիրելու ձեզ հետաքրքրող թեման, ավարտին հասցնելու կարևոր գործը, ինչ-որ բան գիտակցելու: Ակտուալ է տնեցիների, վստահված անձի հետ զրույցը: Օրը հարմար է բնակարանային և ընտանեկան թեմաների քննարկման համար:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում ավելի ակտիվ օգտագործել հաղորդակցման ալիքները. շուտով դրանցից որոշները կարող են անհասանելի լինել: Հաջող պահ է ազգականների, հարևանների, ստուգված գործընկերների, հին ընկերների հետ նեղ շրջանակում զրույցի համար: Օրը հարմար է արդյունքների քննարկման համար, հատկապես եթե գործը վերաբերում է յուրօրինակ նախաձեռնությանը, փորձին, արկածին, թարմացմանը, ճանապարհորդությանը:

Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս ամեն հնարավորը քաղել ընթացիկ իրավիճակից, քանզի շուտով շատ բան կփոխվի: Սպասվող փոփոխությունները դրական են, սակայն ներկա պահի մեջ էլ ինչ-որ ուսուցողական բան կա: Եթե դաս չքաղեք վերջին իրադարձություններից, առաջընթացի փոխարեն կարող եք տեղում դոփել, մնալ առանց աճի հեռանկարի: Ռազմավարական հարցերի հետ մեկտեղ օրը նպաստում է նաև շարքային հոգսերին:


Կարիճ

Կարիճներին օգտակար կլինի հետևել ինտուիցիային, սակայն չարժե հույսը դնել բացառապես հոտառության վրա: Ցանկալի է կապը չկորցնել հետաքրքրող մարդկանց, խմբերի, ատյանների, տարածքների հետ: Ոգևորիչ կամ ուսուցողական տեղեկատվությունը կարող է ստացվել վերջին պահին, հնարավոր է հրավերի, հաստատման, հավանության ստացում: Եթե ավարտին է մոտեցել ճանապարհորդությունը, չարժե կապը կորցնել նոր ծանոթների հետ:

Աղեղնավոր

Աղեղնավորներին չի խանգարի մեկուսացումը: Օրվա մթնոլորտը նպաստում է գիտական և այլ ուսումնասիրություններին, մեկուսի շփմանը, հեռավոր նամակագրությանը, գաղտնի գործողություններին, ուղևորություններին և գործարքներին: Հնարավոր է գաղտնի տեղեկատվության ստացում: Կարող են հետաքրքրությունը գրգռել կրոնը, երաժշտությունը, մոգությունը, միստիկան, սեքսը և էրոտիկան, ուրիշների գաղտնիքները:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում չհետաձգել հանդիպումները, խորհրդատվությունները, համակրանքների և պայմանավորվածությունների հաստատումը: Եթե հետաքրքրված եք հարաբերությունների պահպանմամբ կամ երկխոսության հաջող ավարտով, չարժե հրաժարվել կոնֆլիկտի լուծման դիվանագիտական եղանակներից. բացառված չէ, որ երկրորդ կողմը վերջին պահին փոխի կարծիքը և ինչ-որ բանով ձեզ զարմացնի:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում զերծ մնալ նախաձեռնություններից, քանզի շուտով նրանց համար ավելի բարենպաստ և արդյունավետ շրջան կսկսվի: Այսօր ավելի լավ է վերահսկել ձեր զգացմունքային և զգայական ազդակները, մեծ ազատություն չտալ գրգռվածությանը: Արժե լսել գործընկերոջը, ղեկավարին կամ մտերիմ մարդուն, եթե նրանք ցանկանում են ձեզ իրենց համար ինչ-որ կարևոր բան հայտնել, նույնիսկ եթե դա ձեզ համար մեծ կարևորություն չի ներկայացնում:

Ձկներ

Ձկներին օրը կօգնի տեսնել իրենց ջանքերի դրական պտուղները, ինչը կնպաստի հետագա աշխատանքին, կթուլացնի կամ կվերացնի վախերը: Ուսումնասիրելով այս կամ այն հարցը՝ արժե հավասար ուշադրություն հատկացնել տեղեկատվական կամ ինտուիտիվ բաղկացուցչին: Օրվա ընթացքում հոտառությունն անպայման կհուշի ճիշտ ենթադրություններ, իսկ ստացվող տվյալները համոզիչ կերպով կլրացնեն պատկերը և կհաստատեն ձեր ենթադրությունները:

Շարունակությունը այստեղ