Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Մշակույթ

Սեպտեմբերի 1-13-ը հայտարարված են մանսուրյանական օրեր

Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Սեպտեմբերի 1-13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կունենանք մանսուրյանական օրեր:

Համերգաշարը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին՝ Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այնտեղ կհնչի մաեստրոյի կինոերաժշտությունը՝ սիմֆոնիկ նվագախմբի համար նոր գործիքավորմամբ:

Եվս երեք համերգ՝ սեպտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին, կկայանա Երևանում՝ ընդգրկելով Մանսուրյանի կամերային ստեղծագործությունները, կոնցերտները, բալետային ու կինոերաժշտությունը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համերգաշարին ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ «Մաեստրո Մանսուրյան-80» ծրագրի շրջանակում ստեղծագործությունները կմատուցվեն նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ:

«Երաժշտությունը նորովի կներկայացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին ժամը 20:00-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Տեխնիկապես բավականին բարդ համերգ է լինելու, ինչին շատ երկար ենք պատրաստվել»,- ասաց Մարությանը և հավելեց, որ տեխնիկան արդեն իսկ ուղարկվել է Արցախ, որտեղ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահություն հայտնեց, որ մաեստրոն դեռ երկար տարիներ շարունակելու է զարմացնել իր հանդիսատեսին:

«Ծրագրին մաղթում եմ լավ ընթացք և կարծում եմ, որ այս համերգաշարն ամփոփելու ժամանակ կարձանագրենք, որ 2019 թվականի մշակութային կյանքում այս իրադարձությունը մեծ նշանակություն է ունեցել»,- նշեց Հարությունյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայկ Մարությանին և Արայիկ Հարությունյանին՝ այս համերգաշարն իրականացնելու համար:

«Այս միջոցառումների շարքը ներկայացնում է մեր իշխանությունների ուշադրությունը երաժշտության նկատմամբ»,- շեշտեց Մանսուրյանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իր համար երջանկություն է մաեստրոյի հետ աշխատել և խոսել երաժշտությունից:

«Կարող եմ ասել, որ աշխարհն ունի երկու Մանսուրյան՝ Հայաստանին ծանոթ և աշխարհին ծանոթ Մանսուրյան: Մեր երկրում նրան ավելի շատ ճանաչում են կինոերաժշտությամբ, իսկ արտասահմանում՝ դասական երաժշտությամբ»,- նշեց Սմբատյանը և կարևորեց այն փաստը, որ հայ հանդիսատեսը մանսուրյանական օրերի շնորհիվ ավելի մոտիկից կծանոթանա կոմպոզիտորի դասական երաժշտության հետ: 

Երևանի քաղաքապետը նաև ներկայացրեց Մանսուրյանի 80-ամյակին նվիրված մաեստրոյի դիմանկարով սահմանափակ քանակությամբ հուշամեդալներ, որոնք առաջինը շնորհվեցին Տիգրան Մանսուրյանին, Սերգեյ Սմբատյանին և Արայիկ Հարությունյանին:

Տիգրան Մանսուրյանը, հուշամեդալը տեսնելով, հայտարարեց. «Աննման է, նման լինելով՝ աննման հուշամեդալ է»:

Համերգաշարը կամփոփվի սեպտեմբերի 13-ին Գյումրիում՝ կրկին կինոերաժշտության կատարումներով: