Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Ժամանց

20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա

Իդեալական կազմվածք ունենալ երազում է յուրաքանչյուրը: Հայտնի է, որ դրա համար անհրաժեշտ են ֆիզիկական ծանրաբեռնվածություն և պլանավորված սնունդ: Բոլոր նրանց համար, ովքեր այս պահին զբաղված են նիհարելով, այս 20 մթերքները կդառնան երջանիկ գտածո: Եվ դա ամենևին էլ միֆ չէ:

Այս մթերքներն օգնում են արագացնել նյութափոխանակությունը և դուրս բերել օրգանիզմից ավելորդ հեղուկը, կարգավորում մարսողությունը: Դրանք բոլորը նպաստում են ճարպերի այրմանը:

1. Կաթնաշոռ, կեֆիր, յոգուրտ։ Կալցիոտրոլը հորմոն է, որն օգնում է բջիջներին ազատվել ավելորդ ճարպից և այն առկա է կաթնամթերքներում: Ոչ յուղոտ կաթնամթերքները գտածո են բոլոր դիետա պահողների համար: Դրանք պարունակում են շատ սպիտակուցներ, իսկ սպիտակուցային ուտելիքները պետք է կազմեն նիհարել ցանկացողների հիմնական սննդակարգը:

2. Իմբիր։ Եթերային յուղերը, որոնք պարունակվում են իմբիրում, նպաստում են ստամոքսահյութի արտադրմանը: Դա օգնում է օրգանիզմին ծախսել ավելի շատ էներգիա, այրել ճարպային բջիջները: Այն նաև լավ ազդեցություն է ունենում մաշկի վրա:

3. Կաղամբ։ Կերեք բոլոր տեսակի կաղամբները, դա շատ օգտակար է նիհարելու համար: Սպիտակ, գունավոր կաղամբ և բրոկոլի, բոլոր տեսակները լավ են: Կաղամբը պարունակում է շատ մանրաթելեր, իսկ դրանք օգնում են օրգանիզմից դուրս բերել բոլոր ավելորդ նյութերը: Այն նաև շատ քիչ կալորիաներ է պարունակում:

4. Վարունգ։ Քիչ կալորիաներ, շատ ջուր. ահա թե ինչն է կարևոր վարունգի մեջ: Այն խոնավացնում է օրգանիզմը ներսից և հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր մշտապես մարզվում են: Նիհարելու համար պետք է խմել շատ հեղուկ, օրգանիզմը հագեցնել հեղուկով, և վարունգը հիանալի լուծում է այդ խնդիրը:

5. Դարչին։ Դարչինը իջեցնում է շաքարի քանակը արյան մեջ և դա օգնում է ճարպերի կուտակմանը: Ավելացրեք դարչին ըմպելիքների մեջ` թեյ, սուրճ, նույնիսկ կեֆիր:

6. Գրեյպֆրուտ։ Այն պարունակում է մեծ թվով C վիտամին և իջեցնում է ինսուլինի քանակն արյան մեջ: Եթե ուզում եք, որ գրեյպֆրուտն օգնի ձեզ ազատվել ճարպերից, կերեք այն դառնահամ թաղանթով: Հենց դրանում են պարունակվում ճարպերը այրող հիմնական նյութերը:

7. Կանաչ թեյ։ Կանաչ թեյը տաքացնում է օրգանիզմը, նպաստում սննդի արագ մարսողությանը: Նատուրալ թիամինը, որը կա կանաչ թեյում, օգնում է ոչ միայն այրել մաշկի ներքո գտնվող ճարպերը, այլ նաև ներքին օրգանների շուրջ կուտակվող ճարպը:

8. Ջուր։ Ջուրն օգնում է չափից շատ չուտել և օրգանիզմից դուրս է բերում աղերը: Որքան շատ եք ջուր խմում, այնքան հեշտ եք նիհարում, սա պետք է միշտ հիշել:

9. Ազնվամորի։ Ի տարբերություն այլ հատապտուղների՝ ազնվամորին պարունակում է շատ քիչ կալորիաներ, նպաստում ստամոքսահյութի արտադրմանը: Այն օգտակար է ուտել սնվելուց հետո:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ