Հայաստանի պետական պարտքը մինչև 2020 թվականը կնվազի․ Համաշխարհային բանկի կանխատեսումը
Համաշխարհային բանկը հրապարակել է «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցի գնահատականները, համաձայն որի՝ Հայաստանում մինչև 2020 թվականը ՀՆԱ նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության ցուցանիշը կնվազի՝ հասնելով 55%-ի։ Նշենք, որ 2017թ-ին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 58.9 տոկոս։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
«Ֆիսկալ կանոնների պահպանումը, որոնք սահմանափակում են պետական պարտքը ՀՆԱ-ի 60 տոկոսի չափով, կբերեն բյուջետային դեֆեցիտի կրճատման։ Հետևաբար, կանխատեսվում է, որ պետական պարտքը (ներառյալ ԿԲ պարտքը) 2017թ.-ի ՀՆԱ 58.9 տոկոսից նվազելու է՝ 2020թ.-ին հասնելով ՀՆԱ 55 տոկոսի», - նշված է զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ զգուշավոր մակրոտնտեսական քաղաքականությունը, ինֆլիացիայի ցածր մակարդակը և առևտրի բարենպաստ պայմանները շարունակում են դրական ազդակներ հաղորդել ՀՀ տնտեսությանը։ Ինֆլիացիան շարունակելու է մնալ ՀՀ ԿԲ-ի սահմանած միջակայքում, մինչդեռ նկատվելու է ընթացիկ հաշվի պակասուրդի աճ՝ ներմուծման հաշվին։
Համաշխարհային Բանկի դիտարկամբ՝ նոր կառավարությունն իրականացնում է նաև զգուշավոր հարկաբյուջետային քաղաքականություն։ 2018թ.-ի առաջին կիսամյակում եկամուտների հավաքագրումը գերակատարվել է՝ շնորհիվ հարկերից խուսափելու դեմ ուղղված ջանքերի։ 2018թ.-ի առաջին կիսամյակում կապիտալ և ընթացիկ ծախսերի ցածր լինելը հանգեցրել է նրան, որ բյուջետային դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 0.2 տոկոս։ 2018թ.-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքների արտահանումն աճել է 20 տոկոսով՝ արտաքին պահանջարկի և մետաղների գների բարձրացման շնորհիվ։ Իսկ ներմուծումն աճել է 33 տոկոսով, որի ⅓ մասը եղել է կապիտալ ապրանքների հաշվին՝ հիմնականում հանքարդյունաբերական ոլորտում։
Այդուհանդերձ Համաշխարհային Բանկի փորձագետները առանձնացրել են որոշակի ռիսկեր, որոնք կարող են խաթարել երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Այդ ռիսկերի շարքին են դասվում քաղաքական անկայուն միջավայրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված։ Նշված ռիսկերից ցանկացածի առկայությունը բացասաբար է ազդելու Հայաստանի կառուցվածքային բարեփոխումների գործընթացի վրա, որոնք էական նշանակություն ունեն տնտեսական աճի ապահովման համար։ Ողջամիտ ժամկետներում շոշափելի արդյունքներ գրանցելու նպատակով ՀԲ-ն դիտարկել է որոշակի առաջնահերթություններ, որոնց թվին են դասվում կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերակայության առկայությունը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ