Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Վիդեո

Քա­ղա­քա­ցու մեկ օրը. իսկ ո՞ւմ են պատ­կա­նում մնա­ցած 364 օրե­րը

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Կառավարությունը երեկ ընդունեց Քաղաքացու օր նշանակելու մասին որոշման նախագիծը: Այսպիսով, ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Ըստ կառավարության հիմնավորման, առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օր:

Խոսքը, բնականաբար, անցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխության արժևորման մասին է։ Կասկած չկա, որ կառավարության որոշումը շուտով կդառնա խորհրդարանի կողմից ընդունված օրենք, սակայն այս պարագայում առաջանում են մի քանի հարցեր, որոնք իսկապես պարզաբանման կարիք ունեն։ Աշխարհի մի շարք քաղաքակիրթ երկրներում իրադարձությունների պատմականությունը, դրանց նշանակությունն արժևորվում է տարիներ անց, երբ հուզականությունն ու էյֆորիան, սուբյեկտիվիզմն իրենց տեղը զիջած են լինում ավելի սթափ գնահատականներին, վերլուծություններին, ի վերջո՝ հնարավոր է դառնում կոնկրետ իրադարձությունը դիտարկել հետևանքների հարթության վրա։ Հիշենք, թե մեր աչքի առաջ ինչպես արժևորվեցին ու արժեզրկվեցին բազմաթիվ տոներ, ստեղծվեցին նոր ավանդույթներ, կործանվեցին հին կուռքեր։

Այս առումով՝ այնքան էլ ճիշտ չէ, որ թավշյա հեղափոխությունից ընդամենը մեկ տարի հետո օրենսդրորեն արժևորվում է այդ իրադարձությունը, մանավանդ, երբ դա անում է այն իշխանությունը, որը ձևավորվել է այդ հեղափոխության արդյունքում։ Այստեղ ակնհայտորեն առկա է քաղաքական սուբյեկտիվիզմի գործոնը. ի վերջո, իրադարձություններն արժևորվում, հիշատակման արժանի են դառնում ոչ թե պետական որոշումներով, այլ հանրային գիտակցության մեջ։ Ու այս համատեքստում խիստ սկզբունքային է, թե թավշյա հեղափոխության տարեդարձը մեր հասարակությունն ինչպես կնշի ոչ թե մեկ, այլ, ենթադրենք, հինգ կամ տասը տարի հետո։

Մյուս կողմից՝ անցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը խորհուրդ ուներ, որի մասին անընդհատ հիշատակում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իշխանությունը վերադարձվել է քաղաքացուն, նա է այս երկրի տերը։ Այլ խոսքով՝ քաղաքացու օր պետք է լինեն տարվա բոլոր օրերը, ու այս դեպքում տարակուսելի է, թե ինչո՞ւ է կառավարությունը սահմանափակում Հայաստանի քաղաքացիների տոնական տրամադրությունները, արժևորված զգալու նրա ցանկությունները։

Հերթական անգամ գործ ունենք իշխանության՝ հեղափոխությունը ֆետիշացնելու փորձերի հետ։ Մնացին թանգարանն ու արձանները: Սակայն երբեք չպետք է մոռանանք, որ մարդկանց կյանքը տոնական է դառնում ոչ թե օրացույցով, այլ անվտանգ ու բարեկեցիկ կյանքով։ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում