Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան
Երեկվա ընտրությունների միակ «ամենադրական», հույս ներշնչող կողմը արժանապատվություն ունեցող և մեծ մասնակցություն ցուցաբերած ՀԱՅԵՐՆ են. մեծագույն ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ձեզ, որ կաք, ամենաքիչը հենց ձեզ համար արժե շարունակել ապրել ու պայքարել՝ ի ազատագրումն զավթված հայրենիքի։
Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը պարտավոր են գնահատականներ տալ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի կատարած ընտրակեղծարարություններին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armeniaի արժեզրկմանն ու որպես անկախ մարմնի գործառույթների ոտնահարմանը (ԿԸՀ-ից ժամեր առաջ ընկած՝ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր միանձնյա հաղթանակի մասին)։
Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու՝ արդյոք ընդունելի է վերջին տասնամյակի մեծագույն խայտառակ խախտումներով և բառացի տեռորով ձևավորված խորհրդարանի լեգիտիմությունը։
Այս ամենը պետք է ունենա իրավական հետևանքներ։ Հաշտվելն ու արդյունքներ ճանաչելը «փչացնելու» է ձեզ։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին