Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Իսպանացի բժիշկներն Արցախում անվճար վիրահատություններ կանցկացնեն. բժիշկների առաջին խումբն արդեն Արցախում է

Մի խումբ իսպանացի բժիշկներ Արցախում են։ Նրանք այնտեղ կմնան շուրջ մեկ շաբաթ, որի ընթացքում  25-30 վիրահատություններ կանցկացնեն։ Վիրահատությունները կանցկացվեն «AMADeA» («Հայաստանի բարեկամների բժշկական ասոցիացիա» ) բարեգործական բժշկական կազմակերպության շնորհիվ, որ ստեղծվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ դեկտեմբերին։

«Մենք կապ ենք պահել Արցախի առողջապահության  նախարարության հետ, նրանք մեզ  փոխանցել են մոտ 100 հոգու ցուցակ, որտեղ ներգրավված են ոչ միայն զինծառայողներ, այլև ԱՀ քաղաքացիներ: Իհարկե, մենք հասկանում ենք, որ հինգ օրում չենք կարողանա  այդքան վիրահատություն կատարել, ուստի այդ ցանկից նախատեսել ենք 25-30-ն իրականացնել»,- մեզ հետ զրույցում նշում է կազմակերպության նախագահը՝  Լիլիան Գրիգորյանը: Վերջինս Մադրիդի «Գրիգորիո Մարանիոն» հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանական բաժանմունքի սրտաբան է, բժշկական գիտությունների դոկտոր։ Նրա խոսքով՝ պատերազմից հետո պարզ դարձավ՝ Արցախում բժիշկների պակաս կա, մի շարք մասնագետներ են անհրաժեշտ։

 «Մեր կազմակերպությունում ներգրավված մասնագետներն աշխատում են տարբեր բնագավառներում: «AMADeA»-ի գործունեությունը իրականացվում է երեք ուղղություններով` ասիստենցիալ, կրթական և հետազոտական:  Այս երեք ուղղություններով էլ փորձելու ենք հնարավորինս օգտակար լինել և օգնել»,- իրենց գործունեությունը  ներկայացնում է Լիլիան Գրիգորյանը։

Վերջինս նշում է, որ Հայաստան եկած բժիշկների մեծամասնությունը իսպանացի են, և նրանց օգնությունն անգնահատելի է այս իրավիճակում:

«Ի տարբերություն մի շարք երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի, ապա Իսպանիայում հայ համայնքը փոքր է, իսկ հայ բժիշկներն այդքան էլ շատ չեն: Մենք համախմբվեցինք և ստեղծեցինք կազմակերպությունը, որովետև մինչ պատերազմը հայ համայնքն Իսպանիայում այդքան էլ համախմբված չէր: Որոշեցինք, որ պետք է որևիցե ձևաչափ կամ հարթակ ստեղծենք` մոբիլիզացնելով Իսպանիայում հայ համայնքը: Մեր նպատակներից մեկը նաև մեր իսպանացի ընկերներին ու կոլեգաներին իրադրությունը, Հայաստանում և Արցախում տիրող իրականությունը պատմելն է։ Նրանք պատրաստակամություն են հայտնել այսպիսի աջակցություն ցուցաբերել, իսկ մեր կազմակերպությունը էլ զբաղվում է այդ աշխատանքների կոորդիանացմամբ և' Իսպանիայում, և' Հայաստանում»,- նշում է ասոցիացիայի նախագահը։

Այս ամիսների ընթացքում Հայաստանի ու Արցախի համար իրականացրել է տարբեր կրթական ծրագրեր։ Կազմակերպվել են օնլայն կոնֆերանսներ, որոնց թեմաները առաջարկել են հենց հայ բժիշկները:

«Մենք մի շարք նպատակներ ունենք, որոնց մեջ մտնում է նաև հայ բժիշկներին, բուժքույրերին Իսպանիայում վերապատրաստելը, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված դեռ չենք կարողացել դա իրականացնել: Վստահ եմ, որ առաջիկայում, երբ Իսպանիայում սահմանափակումները հանվեն, անպայման այդ ուղղությամբ կաշխատենք: Վերապատրաստված բժիշկները կգործուղղվեն մարզեր, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ հիմա մարզերում մասնագետների կարիք առավել շատ կա, քան մայրաքաղաքում»,-ընդգծում  է Լիլիան Գրիգորյանը:

Իսպանացի բժիշկներն իրենց հետ բերել են նաև պրոթեզներ, տրավմոտոլոգիական վիրահատությունների էնդոպրոթեզներ, ընդհանուր վիրահատությունների համար անհրաժեշտ տարբեր սարքավորումներ,ռեաբիլիտացիոն սարքեր և տարբեր պրեպարատներ։

Ասոցիացիայի նախագահի խոսքով` նրանց նպատակն է, ոչ թե ամեն ինչ ներկրել արտերկրից, այլ ստեղծել լավագույն պայմանները հայ բժիշկների համար: Ասում է` այդ պատճառով նրանց հարկավոր է անմիջական շփում ապահովել հենց հայ բժիշկների հետ, որի շնորհիվ կազմակերպությունը կկարողանա օբյեկտիվ գնահատել Հայաստանում բժշկական համակարգը` փորձելով լրացնել բացերը: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել է  հարցման հարթակ, որում հայ բժիշկների ներգրավվածությունը շատ կարևոր է: 

«Նման բարեգործական ընկերություններ շատ կան, մենք ուզում ենք չկրկնել նրանց: Մեր նպատակն է լրացնել նրանց, նրանց բացթողումները: Կարծում եմ լավագույն տարբերակը համակարգում դրական փոփոխություննների  համար հայ երիտասարդ բժիշկներին մոտիվացնելն է: Մենք վերջերս  մրցույթ էինք կազմակերպել և մրցանակներ տվել այն հինգ երիտասարդ բժիշկներին, որոնց հետազոտական աշխատանքները լավագույնն էին: Հույս ունենք, որ հետագայում նման հետազոտական աշխատանքները կկարողանանք ներկայացնել նաև միջազգային մակարդակում»,- նշում է Լիլիան Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է կազմակերպության հետագա գործունեությանը,  իսպանացի բժիշկների ներգրավմանը, Լիլիան Գրիգորյանն ասում է, որ բժշկական այս խմբով սա Հայաստան ու Արցախ իրենց առաջին այցն է, բայց սա դեռ միայն սկիզբն է: Իրենց աշխատանքը Արցախում և Հայաստանում  լինելու է շարունակական։

«Սա շարունակական է լինելու»,-  ընդգծեց Լիլիան Գրիգորյանը։