Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար Ղումաշյան

Ամուսինները մանկաբույժի միջոցով ծննդկանին են փոխանցել 20.000 ՀՀ դրամ և ավելի քան 20.000 ՀՀ դրամ արժողության քաղցրավենիք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Կոտայքի մարզի բնակչուհու կողմից, բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբույժի կազմակերպմամբ, շահադիտական շարժառիթով, ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով իր նորածին երեխայի վաճառքի, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի, ինչպես նաև՝ քաղաքացիական կացության գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ 2017թ. մարտի 25-ին Կոտայքի մարզի բնակչուհին ծննդաբերել է արական սեռի երեխա և չունենալով երեխայի կարիքները հոգալու համար բավարար միջոցներ՝ որոշել է կամ փոքրիկին թողնել ծննդատանը, կամ հանձնել մանկատուն:

Բժշկական կենտրոնի նախկին հերթապահ բժիշկ-մանկաբույժը, այս մասին տեղեկանալով, որոշել է կազմակերպել փոքրիկի խնամքի ստանձնումն իր մորաքրոջ աղջկա կողմից, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ծննդկանի հետ:

Ստանալով ծննդկանի համաձայնությունը՝ որոշակի փոխհատուցում ստանալու պայմանով երեխային ստանձնողի խնամքին հանձնելու շուրջ, հերթապահ բժիշկ-մանկաբույժը կազմակերպել է երեխայի մոր և իր բարեկամուհու ու նրա ամուսնու հանդիպումը բժշկական կենտրոնում, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ամուսինների կողմից նորածին երեխայի խնամքը ստանձնելու նպատակով, երեխայի մորը որոշակի փոխհատուցում տալու պայմանով, ուղղակի դիտավորությամբ երեխայի առք, իսկ մոր կողմից՝ երեխայի վաճառք կատարելու շուրջ, որից հետո Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Արմավիրի տարածքային ստորաբաժանումից երեխայի ծննդյան վկայականն ստանալուց հետո ամուսինները մանկաբույժի միջոցով ծննդկանին են փոխանցել 20.000 ՀՀ դրամ գումար և ավելի քան  20.000 ՀՀ դրամ արժողության քաղցրավենիք:

Այնուհետև, երեխայի հայրությունը ճանաչելու նպատակով, բժշկի բարեկամուհու ամուսինը և նորածնի կենսաբանական մայրը միասին գնացել են ՔԿԱԳ Աբովյանի տարածքային ստորաբաժանում, որտեղ նախազգուշացվելով ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու համար պատասխանատվության մասին, երեխայի կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, ներկայացրել են «ծնողների համատեղ, միակողմանի կամ դատարանի վճռի հիման վրա երեխայի հայրության որոշման մասին» դիմում և ստացել հայրության որոշման մասին պետական վկայական:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նորածնի մորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով և 169.1-րդ հոդվածով, երեխայի հայրությունն ստանձնած տղամարդուն՝ 168-րդ հոդվածի 1-ին մասով և 169.1-րդ հոդվածով, վերջինիս կնոջը՝ 168-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մանկաբույժին՝ 38-168-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: