Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար Ղումաշյան
Քաղաքականություն

Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀայաՔվե» հասարակական-քաղաքական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հերթական անգամ հայտնվել է գործող իշխանությունների թիրախում, ինչի մասին են վկայում երեկ վաղ առավոտյան նրա բնակարանում տեղի ունեցած իրադարձությունները։ Ժամը 07:10-ից 07:15-ի սահմաններում ոստիկանության և քննչական մարմինների մոտ յոթ-ութ աշխատակիցներ ներխուժել են Չալաբյանների բնակարան, երբ տան անդամներն ու երեխաները դեռ քնած են եղել։ Իրավապահները նախ իրականացրել են բնակարանի ամբողջական խուզարկություն, սակայն որևէ արգելված կամ կասկածելի իր չեն հայտնաբերել, ինչից հետո առգրավել են քաղաքական գործչի հեռախոսը։ Ընտանիքի անդամների փոխանցմամբ, իրավապահ մարմինների ներկայացուցիչները նախապես պատրաստված են եկել համապատասխան փաստաթղթերով, ինչը փաստում է, որ նրանց հստակ նպատակն է եղել հենց ձերբակալել Չալաբյանին։

Դրանից հետո ՔԿ-ն տեղեկացրեց, որ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն) և դիմել է դատարան՝ կալանավորման միջնորդությամբ: «Նիկոլի ժամանակներում» դժվար չէր կանխատեսել, որ միջնորդությունը բավարարվելու է: Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց:

Այս գործողություններն ընտանիքի և աջակիցների կողմից որակվում են որպես ակնհայտ քաղաքական հետապնդում ընդդիմադիր դաշտի ակտիվ ներկայացուցիչների նկատմամբ, որոնք շարունակաբար ճնշումների են ենթարկվում։ Ինչպես փոխանցել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը, Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:

Ուշագրավ է, որ Չալաբյանը կալանավորվում է այն ժամանակահատվածում, երբ Սահմանադրական դատարանը քննելու է ընտրությունների հետ կապված ընդդիմադիր ուժերի դիմումները։ Իշխանությունները մի տեսակ «սովորություն» են դարձրել Չալաբյանի նկատմամբ քրեական գործեր հարուցել. նա շարունակաբար կալանավորվում է, ենթարկվում ճնշումների, մշտապես գտնվում է օրվա իշխանության թիրախում, և սա առաջին դեպքը չէ, երբ Չալաբյանը շինծու մեղադրանքներով հայտնվում է կալանավայրերում իր ընդդիմադիր հայացքների և քաղաքական գործունեության համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում