Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Աշխարհ

ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ Politico

ԱՄՆ առևտրի նախարարությունը ծրագրում է նոր սահմանափակումներ մտցնել Չինաստանից ռոբոտատեխնիկայի ներկրման նկատմամբ՝ ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի պատճառով։ Ինչպես սեփական աղբյուրներին հղումով հայտնել է «Politico» թերթը, ԱՄՆ վարչակազմը կանխատեսում է սպառազինությունների մրցավազք իրականացնել ռոբոտացված զենքերի ոլորտում։

Պարբերականի տվյալներով՝ Առևտրի նախարարությունն այժմ գնահատում է չինական այն արտադրողների արտադրանքը, որոնք սուբսիդավորվում են Չինաստանի կառավարության կողմից։ ԱՄՆ վարչակազմը չինական իշխանությունների կողմից այս ոլորտին ցուցաբերվող աջակցությունը որպես սպառնալիք է դիտարկում ազգային անվտանգության համար՝ մտավախություն ունենալով, որ «սուբսիդավորվող չինական ռոբոտները կարող են գրավել համաշխարհային շուկաները նախքան ամերիկյան արտադրողները կհասնեն մրցակցության համար անհրաժեշտ արտադրական ծավալների»։

Ինչպես նշել են թերթի զրուցակիցները, ամերիկյան իշխանությունների պատկերացմամբ՝ արհեստական բանականության չիպերից բացի, ռոբոտատեխնիկան դարձել է Չինաստանի հետ տեխնոլոգիական մրցակցության «հաջորդ ռազմադաշտը»։

«Politico»-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը հանդիպում է ունեցել ռոբոտների մշակմամբ զբաղվող առաջատար ամերիկյան ընկերությունների, ինչպես նաև ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նրանց թվում եղել են «SpaceX», «Boston Dynamics», «Siemens», «Rockwell Automation» ընկերությունների, ինչպես նաև «JPMorgan Chase» և «Goldman Sachs» բանկերի ներկայացուցիչները։