Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին
Հասարակություն

Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել… Արմեն Գրիգորյանը հայտնել է մանրամասներ

Աղբյուր

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հայաստանում կարող է 2 տարվանից դառնալ 1.5 տարի։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բանակում բարեփոխումների շուրջ ՛՛ինտենսիվ աշխատանքներ՛՛ են տարվում արդեն մոտ 6 ամիս։ Աշխատանքներին մասնակցում են Անվտանգության խորհուրդը, Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերի գլխավոր շտաբը և այլ գերատեսչություններ։ Կարելի է ասել՝ հասել ենք հայեցակարգի ձևավորման վերջնական փուլի։ Հույս ունենք, որ մոտակա ժամանակաշրջանում այն արդեն կհաստատենք՛՛։

Ըստ Գրիգորյանի՝ այս բարեփոխումների հիմքում դրված է նաև անցումը դեպի պրոֆեսիոնալ բանակի, թեև դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի։

Հարցին, թե որքան ժամանակի մասին է խոսքը, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ ՛՛Մոտակա ժամանակի հարց է։ Մենք նաև մտածում ենք զինծառայության ժամկետը կրճատելու, ինչպես նաև պրոֆեսիոնալ բանակի քանակը ավելացնելու մասին՛՛։ Բարեփոխումները, նրա խոսքով, արդյունավետ են մի քանի առումներով, այդ թվում՝ ֆինանսական տեսանկյունից։

՛՛Բոլորն էլ հասկանում են, բանակում էլ հասկանում են, որ սա շատ կարևոր բարեփոխում է, և եթե մենք կարողանում ենք ժամանակացույցով և ընդհանուր բարեփոխումների տրամաբանությամբ գնալ այս ուղղությամբ, միանշանակ է, որ բանակի արդյունավետությունն է ավելանալու, և նաև քաղաքացիները ավելի շատ ցանկություն են ունենալու ծառայելու, որովհետև երկու տարվա և մեկուկես տարվա [զինծառայության] միջև տարբերությունը շատ մեծ է, պայմանական քսանհինգ տոկոսի տարբերություն է։ Եվ դա ահռելի մեծ տարբերություն է։ Համոզված եմ, որ ավելի շատ քաղաքացի կցանկանա ծառայել բանակում՛՛,-ասել է ԱԽ քարտուղարը։

Ավելին