«Արզնի կաթ» ընկերության մեքենաները մի քանի պտույտ գլորվելով հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ (ֆոտո)
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 18։00-ի սահմանում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, ժողորվդին հայտնի՝ Արծվի թեւերի մոտ, դեպի Երեւան ընթանալիս, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Այվազյանի վարած Jeep եւ 29-ամյա Մկրտիչ Մկրտչյանի վարած բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։
Բախման հետեւանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթեւեկելի գոտուց, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին, մոտ 10 մետր գլորվել հսկայական քարերի ու հողաթմբի վրայով եւ հայտնվել ներքեւում գործող ճանապարհին։
ГАЗель-ը բարձված է եղել կաթով, որը, սակայն, թափվել է։
Վթարի հետեւանքով 2 վարորդները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ 2 ավտոմեքենաները պատկանում են «Արզնի կաթ» ՍՊԸ-ին։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան