«Մեզ մոտ միշտ մատների վրա ինչ-որ հաշվարկներ անելու մոտեցում է եղել»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ դեռ տնտեսական զարգացման լծակները լիարժեք չեն գործարկվել և չեն ստեղծվել այն մեխանիզմները, որոնք կարող են տնտեսական աճի ու բարեփոխումների տանել, հարկերի ավելացումը միշտ էլ բացասական է դիտվում: Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով հարկային քաղաքականությանը, նախատեսվող մի շարք փոփոխություններին:
«Այն կառավարությունները, որոնք դժվարանում են ռեֆորմների հարցում, տեսնում են, որ հարկերի հավաքման տեսանկյունից իրենց ռեսուրսները նվազում են, բայց նաև խնդիրների լուծման ցանկն են ուզում ավելացնել, գնում են հարկեր ավելացնելու ճանապարհով: Նախկինում ևս այդպես էր: Երբ տեսել են, որ հարկատեսակ ավելացնել չեն կարող, ակցիզային հարկի կամ այլ մոդելով ու ձևերով են փորձել շարժվել: Սա, իհարկե, լավագույն տարբերակը չէ: Դա ցույց է տալիս, որ հրատապ գումարներ ստեղծելու այլ հնարավորություններ չունեն և գնում են այդ ուղիով, քանի որ հարկերով միշտ էլ կարող են շատ գումար հավաքել: Այստեղ տնտեսությունը տուժում է, երբ դա արվում է շտապ և որոշակի նպատակների ներքո: Բացի այդ, հաճախ բազմակողմանիորեն չեն վերլուծվում, թե հարկատեսակներն ավելացնելով՝ դրանք ի՞նչ մուլտիպլիկատիվ, նեգատիվ ազդեցություն կարող են ունենալ տնտեսության մեջ: «Գազավորված խմիչքներ արտադրողներին մի քիչ ավել հարկեցինք ու վերջ»… «Հաճախ ներդրողներին ոչ թե հարկերի մեծություններն են վանում, այլ օրենսդրության հաճախակի փոփոխությունները: Օրենքները հաճախակի փոխելով՝ առաջացնում ենք ներդրողների անհանգստությունը: Մենք ամեն տարի օրենք ենք փոխում, խոսում հնարավոր փոփոխությունների նոր սերիայի մասին: Հիմա այս մի ռաունդը կփոխենք, Հարկային օրենսգիրքը կգնա ԱԺ, բայց դրանով ամեն ինչ չի ավարտվի: Չի բացառվում, որ նորից ինչ-որ փոփոխություն դնեն սեղանին»,-նշեց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ իր ուսումնասիրությունների համաձայն՝ ներդրողների տեսանկյունից գոնե հինգ տարի օրենսդրական դաշտը պետք է կայուն մնա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին