Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Խաչիկ Ասրյան. Փաշինյա՛ն Նիկոլ, նորանկախ Հայաստանի տարածքային ամբողջականության կորստի և Արցախի հաշվին երբեք չճանաչես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, զգուշացնո՛ւմ եմ քեզ

Փաշինյա՛ն Նիկոլ, եթե դու պատրաստվում ես մեր Սուրբ Հայաստանի տարածքային ամբողջականության կորստի և մեր Սուրբ Արցախի հաշվին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ թուրքերից ինչ-որ ողորմելի խաղաղություն մուրալու համար, ապա զգուշացնո՛ւմ եմ քեզ. նման պետական դավաճանություն և պետական հանցագործություն երբեք չկատարես, ավելին, առանց Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչման և դրա արդյունքում Արցախի կարգավիճակի վերջնական հաստատման, չճանաչես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանզի Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Նիկո՛լ, Հայաստանի ներկայիս սահմանները անձեռնմխելի են ողջ հայության համար, և դու իրավունք չունես որևէ պատրվակով ու հիմնավորմամբ կասկածի տակ դնել նորանկախ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զիջումների գնալ Ադրբեջանին, թե՞ մտածում ես, որ Արծվաշենը կարող ես փոխանակել անպարտելի դրոշակ ունեցող Սյունիքով, կա՛մ Գեղարքունիքով (Սևանով), կա՛մ Տավուշով: Երբե՛ք: Քո կողմից Ադրբեջանին արվող ցանկացած զիջում մենք համարելու ենք որպես Հայոց պետության և Հայ ազգի դեմ ուղղված պետական դավաճանություն ու պետական հանցագործություն, որի համար դու պատասխան ես տալու օրենքի ողջ խստությամբ: Չկասկածես:

Նիկո՛լ, դու չե՞ս հասկանում, որ խառնածին Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևն ու նրա 2-րդ հայր թուրք Էրդողանը հինավուրց և Քրիստոյա Հայ ազգի դարավոր թշնամիներն են, որոնց գլխավոր նպատակն է Երկիր մոլորակից ոչնչացնել Հայաստան պետությունն ու Հայ Ազգը: Մենք, որպես ազգ և պետություն, Աստծո տված յուրաքանչյուր օրը պարտավոր ենք պատրաստվել այդ դարավոր թշնամիներին հաղթելու, այլ ոչ թե նրանց առաջ խոնարհվելու և նրանց հանձնվելու:

Նիկո՛լ, դու չե՞ս հասկանում, որ Ալիևը, երբ ասում է, որ սովետական Հայաստանի գյուղերում ու քաղաքներում ադրբեջանցիներ են բնակվել, ուզում է ասել, որ այդ նույն տարածքները իրենցն է և իրենք գալու են այդ տարածքների հետևից: Սուլթան Ալիևը պատերազմով այսուհետ միշտ վախեցնելու է քեզ ու քո պարտված իշխանությանը և փուլ առ փուլ զավթելու է Հայաստանը՝ թողնելով Երևան անունով քաղաք-պետություն/Նորագավիթի գայի պոստից մինչև Ավանի Հարսնաքար:

Նիկո՛լ, դու, իրոք, հավատում ես, որ Հայաստանի Ոստիկանությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը և մյուս ուժային կառույցները պաշտպանելո՞ւ են քեզ, երբ, դու նորանկախ Հայաստանի տարածքային ամբողջականության կորստի և Արցախի հաշվին ճանաչես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե ինչ է մի քանի ամսով երկարացնես քո իշխանությունը, հա՞, թե՞ մտածում ես, որ Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները քեզ հետ միասին կիսելու են քո կողմից իրականացվելիք պետական դավաճանության ու պետական հանցագործության խայտառակությո՞ւնը:

Նիկո՛լ, դու իրոք, մտածում ես, որ Հայաստանում էլ հայրենասերներ չկա՞ն, ովքեր հրապարակավ քեզ կպատժեն, և դու կհայտնվես քո փորած գերեզմանափոսի մեջ, եթե հանկարծ նորանկախ Հայաստանի տարածքային ամբողջականության կորստի և Արցախի հաշվին ճանաչես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Նիկո՛լ, ես քեզ զգուշացրի:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյան