Գործարկվել է Ակբա բանկի 63-րդ մասնաճյուղը
Ակբա բանկը Մազմանյան փողոց 1 հասցեում գործարկել է 63-րդ՝ «Գարաժ մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:
«Մեր հաճախորդներին ու գործընկերներին ավելի մոտ և հասանելի լինելու նպատակով մենք շարունակում ենք զարգացնել Ակբա բանկի մասնաճյուղային ցանցը: «Գարաժ մոլ»-ը Երևանում բանկի 19-րդն մասնաճյուղն է, իսկ ամբողջ ցանցում՝ 63-րդը: Մենք միտված ենք աշխատել միմիայն առաջ տրամաբանությամբ և ինչպես միշտ կկատարենք առավելագույնը՝ մեր հաճախորդներին բանկային բարձրակարգ ծառայություններ տրամադրելու նպատակով»,- իր խոսքում նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Բացման կապակցությամբ «Գարաժ մոլ» մասնաճյուղում մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար.
- 12-24 ամիս ժամկետով Դասական ավանդ ներդնելու դեպքում ՀՀ դրամի պարագայում տարեկան տոկոսադրույքը կկազմի 9.5% (1%-ով բարձր), ԱՄՆ դոլարի դեպքում՝ 4.05% (0.3%-ով բարձր), իսկ 10 և ավելի ամիս ժամկետով Ընտանեկան ավանդ ներդնելու դեպքում ՀՀ դրամի պարագայում տարեկան տոկոսադրույքը կկազմի 8.5% (1%-ով բարձր), ԱՄՆ դոլարի դեպքում՝ 3.55% (0.3%-ով բարձր),
- Առաջին տարում Visa Classic քարտերը կսպասարկվեն անվճար,
- Առաջին տարում American Express Cashback քարտերը կսպասարկվեն 50% զեղչված սակագնով,
- Դրամական միջոցների գրավադրմամբ American Express Blue քարտերը կսպասարկվեն 50% զեղչված սակագնով,
- ՀՀ դրամով Express Business վարկերը կտրամադրվեն 10.5-12.2% անվանական տոկոսադրույքով,
- «Գարաժ մոլ» մասնաճյուղում վճարային քարտերի սպասարկման և/կամ առցանց սպասարկման պայմանագիր կնքող իրավաբանական անձանց հիմնադիրների և տնօրենների համար Visa Business և ArCa Business քարտերը կսպասարկվեն անվճար:
Բանկի «Գարաժ մոլ» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30):






















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան