Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Ադրբեջանը հերթական անգամ սադրանքների է դիմել Արցախի հատվածում

Հակառակորդը հերթական անգամ սադրանքների է դիմել Արցախի հատվածում: Կարմիր շուկայում այսօր առավոտյան մեկ ժամ շարունակ կրակոցներ են լսվել, բայց ոչ թիրախավորված:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Կարմիր շուկայի բնակիչների փոխանցմամբ, կրակոցներ եղել են, բայց՝ ոչ գյուղի ուղղությամբ, դրանք տևել են մոտ ժամ.
«Ինչպես մենք Ստեփանակերտում ենք ասում՝ Շուշիում կրակել են, դարձել է սովորական, նույնն էլ նրանք: Այսօր եթե օդային սահմանը նայենք, ամենաշատը 100 մետր հեռավորության վրա ենք սահմանից, դրա համար էլ անընդհատ կրակոցներ են լսվել: Կրակում են այն ուղղություններով, որտեղ բնակչություն չկա, բայց Կարմիր շուկայի բնակիչները փաստում են, որ կրակոցները շատ ուժեղ են լսվել, այնպիսի տպավորություն է եղել, որ հենց գյուղի վրա են կրակում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը և ընդգծեց, որ կրակոցների նպատակը բնակչության շրջանում խուճապ մտցնելն է:

Ավելին՝ այստեղ