«Հայաստան» դաշինքի հայտարարությունը
«Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ այսօր այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր այսօր տեղափոխել են անվանի բժիշկ, դոկտոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Դոկտորի տեղափոխությունը հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ կայացել է չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է՝ անհամատեղելի կալանքի հետ։ «Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար։ Պատգամավորները Վարդաշեն ՔԿՀ-ում հանդիպել են նաև «Հայաստան» խմբակցության՝ ապօրինի կալանավորված մյուս երկու գործընկեր պատգամավորներին՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին, արձանագրել, որ այս խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրեական գործերով, կալանավորումներով իշխանությունն իր առջև դրված որևէ նպատակի չի կարող հասնել ու խափանել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի գործունեությունն ու ծրագրերը։
03․09․2021թ․




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան