Beeline-ում բջջային ինտերնետը արդեն անսահմանափակ է
- Beeline հզորացրել է BeeFree սակագնային փաթեթները:
- Ընկերությունը «ազատում» է բջջային ինտերնետը, վերադարձնելով բոլորի կողմից այդքան սպասված անսահմանափակ ինտերնետով փաթեթները:
- Unlimit ինտերնետ ու անվերջ շփում՝ սկսած 4900 դրամից:
Team Telecom Armenia-ն (Beeline) բարելավում է BeeFree սակագնային փաթեթները, առաջարկելով անսահմանափակ բջջային ինտերնետ: Փաթեթները նախատեսված են ակտիվ և ժամանակակից մարդկանց համար, ովքեր գնահատում են իրենց ազատությունը և ձգտում են միշտ կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ:
Նոր BeeFree 4900 և բարձր սակագնային փաթեթներում բաժանորդները կստանան իսկապես անսահմանափակ ինտերնետ, իսկ BeeFree 1900 և BeeFree 2900 փաթեթներում զգալիորեն ավելացել է ներառված ինտերնետի ծավալը և պահպանվել է սիրված ինտերնետ հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորությունը:
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց. «Բաժանորդների բազմաթիվ ցանկությունները, ինչպես նաև բջջային ցանցի տեխնիկական բարելավումները, որոնք մենք վերջերս կատարել ենք, թույլ են տալիս մեր հաճախորդներին առաջարկել իսկապես անսահմանափակ ինտերնետ: Ուրախ ենք մեր բաժանորդներին տալ իրական ազատություն ինտերնետում` մեր ժամանակակից, վերազինված 4G+ բջջային ցանցի հիման վրա»:
BeeFree սակագնային փաթեթների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 100 անվճար համարին, կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան