Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Ջալալ Հարությունյանը գլխավորում է մեղավորների բուրգը

«Ամսի 10-ին թուրքերն արդեն Հադրութ էին մտել, հոկտեմբերի 11-ին Մելիքաշենն արդեն վերացրած են եղել, որտեղ 18-րդ դիվիզիայի հրամանատարական կազմից զոհեր են եղել՝ իրենց անտեղյակ լինելու պատճառով, իսկ այստեղ ասում էին, թե հաղթելու ենք, որ թուրքերին արդեն Հադրութից քշել ենք և այլն»,- այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանը։

«Մենք ունենք մեղավորների բուրգ, գագաթնակետին գտնվում է Ջալալ Հարությունյանը՝ իր սխալ տեղեկատվության համար»,- հավելեց նա։

«Այդ ժամանակաշրջանում Հադրութի ուղղությունում լրիվ պատռված էր պաշտպանության բնագիծը, հակառակորդի համար դարձել էր проходной двор: Ջալալ Հարությունյանը, ըստ Գենադի Բաղդասարյանի, ասել է՝ մերոնք են։ Բանակի հրամանատարն այդքան հստակ տիրապետու՞մ էր, թե որ ձորակով ինչ տիպի զորք է անցնում, այն դեպքում երբ Հադրությում քաոս էր տիրում»,- ասաց Ասրյանը:

Ըստ Ասրյսնի՝ մեղավոր է նաև բանակի հրետանու նախկին պետ, գնդապետ Գենադի Բաղդասարյաը, ում պաշտոնի բարձրացում են արել. «Բերել ու դրել են հրետանու վարչության պետի տեղակալ. ի՞նչ հրաշագործությունների համար։ Նրան մեղադրում ենք քիթը խոթելու կրակային դիվիզիոնի ղեկավարման մեջ։ Նա պետք է ցուցումներ տար զորամասի հրամանատարությանը, սակայն այդ դիվիզիոնի անմիջապես կրակային խնդիրների կատարման հրամանանն իր կողմից էր հնչեցվում։ Գևորգ Գևորգյանը, լինելով դիվիզոնի շտաբի պետ, կանոնադրությամբ ինքը պատասխան է տալիս դիվիզիոնի կրակային ստորաբաժանումների անմիջական պահպանության և ինքնապաշտպանության համար։ Նա առաջինն էր, որ փախուստի դիմեց, նա պարտավոր էր կազմակերպել այդ ստորաբաժանումների կանոնավոր դուրս գալը»։