Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին միավորող «Հավերժ» ՀԿ-ի հիմնադիր Կարինե Մուրադյանի բաց նամակը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին

Հարգելի տիկին Աննա Դիմում ենք Ձեզ ՝ ակնկալելով, որ Ձեր մայրական սիրտը մի պահ կմոռանա Վարչապետի տիկին լինելու մասին և կհիշի, որ առաջին հերթին տիկին Աննան կին է ու ՄԱՅՐ:

Ձեր ամուսինը որոշում է կայացրել «գունագեղ» տոնի վերածել Սեպտեմբերի 21-ի Անկախության տոնը: Իսկ ի՞նչ եք մտածում Դուք, որպես հայ կին. ինչ գունագեղ տոնի մասին է խոսքը, երբ հազարավոր տղաների կորուստը ամեն օր զգում ենք մեր մաշկի վրա, երբ հազարավոր սգացող մայրեր, իրենց կորցրած, ամենուր փնտրում են իրենց զավակներին, երբ հազարավոր երեխաներ որբ են մնացել, երբ ունենք անհայտ թվով գերիներ, երբ երիտասարդ կանայք այրիացել են, երբ մինչ օրս Եռաբլուրում հուղարկավորություններ են կատարվում, երբ հազարավոր մայրեր չեն գտել անգամ իրենց զավակների մասունքները….

Ու երբ սեպտեմբերի 21-ից ընդամենը մեկ շաբաթ անց լրանալու է այդ հերոս տղաների կորստի մեկ տարին: Հիմա կասեք, կյանքը շարունակվում է: Այո, բայց այն պետք է շարունակվի նաև մեզ համար: Մեր տղաները հերոսացան, մեր տղաները տվեցին հայրենիքին ամենաթանկը: ՄԵՆՔ ՝ նույնպես: Ու կմիխթարվեինք ու կամոքեինք մեր սրտերը՝ նրանց հիշատակը վառ պահելով ոչ միայն մեր տներում, այլև սեփական երկրում: Ցավոք, սարսափելի իրականության ենք ականատես լինում:

ՈՒ որքան էլ սիրենք Հայրենիքը, չենք կարող հաշտվել անարդար, ոչ մարդկային, անողոք իրականության հետ: Մենք պահանջում ենք, որ Ձեր ամուսինը ՉԵՂՅԱԼ համարի «գունագեղ» միջոցառման մասին իր որոշումը: Պահանջում ենք նաև հանդիպում նրա հետ, ուստի սպասում ենք ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 16-ին ժամը 12:00 –ին Կառավարության շենքի դիմաց:

Հ.Գ. Մի անտեսեք հավերժ իրենց զավակներին կարոտ, սգացող , որդեկորույս ու կոտրված սրտով մայրերի կամքը: Աստծո դատաստանը կարող է սարսափելի լինել: Հազարավոր որդեկորույս մայրերի անունից ՝ Հավերժ ՀԿ-ի հիմնադիր Կարինե Մուրադյան