Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայում ...
Վերջին երկու տարվա ընթացքում ողջ հայ ժողովուրդը անցավ ծանր արհավիրքների միջով ու ունեցանք մեծ կորուստներ: Սակայն պետք է ասեմ, որ, ուսումնասիրոլով մեր բազմադարյա պատմությունը, կարծում եմ մենք ավելի ծանր էջեր ենք ունեցել և մշտապես հաղթահարել ենք: Ոչ թե պետք է անընդհատ մտածել՝ ինչպես զենքի ուժով հաղթահարել խնդիրները, այլ չմոռանանք նաև մշակույթի ազդեցության մասին: Ես կողմնակից եմ մշակութային հաղթանակներին: Ցավոք, վերջին շրջանում յուրաքանչյուր կրթօջախ ապրեց հետընթաց: Հիմա հաղթահարում ենք, հաղթահարելու ենք բազմապիսի արգելքներ: Եվ թող ոչ ոք չկասկածի, որ մենք հնարամիտ, խելացի ազգ ենք և ունենք հզոր մշակույթ: Պարարվեստը լրջագույն ուղղություններից մեկն է, և մենք պարտավոր ենք թե՛ Հայաստանի տարածքում, թե՛ Հայաստանից դուրս քարոզել պարը, ազգայինը, ժողովրդականը: Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայում ներկայացված են հիմնական երկու պարային ժանրեր՝ հայկական և դասական, իսկ համերգային ծրագրերի ընթացքում անդրադառնում ենք նաև տարբեր ազգերի պարերին:
Մեր ռուսաստանյան մասնաճյուղերը այս տարի բավական ակտիվ սկսեցին աշխատել: Ժամանակի հրամայականն էր արդեն Հայաստանում ունենալ կենտրոնական մասնաճյուղ: Շատ վաղուց էր պլանավորվում ունենալ ավելի մեծ, ընդարձակ, բարվոք պայմաններով մասնաճյուղ , և մենք բացեցինք այն: Այսօր ներկայանում ենք 3 մասնաճյուղերով ՝ Մալաթիա համայնքում, Արտաշատում և Երևանի կենտրոնական ՝ Տիգրան Մեծ 18: Այսօր և՛ ծնողները, և՛ երեխաները պահանջատեր են, ինչպես և մենք պահանջատեր ենք ներսում՝ պարուսույցներից, աշխատանքի կազմակերպումից սկսած կարևորում ենք սաների գեղագիտական դաստիարակությունը: Ցանկացած գործունեության մեջ հասարակությունը մասնագիտացել է. շատ լավ է հասկանում՝ ում վստահել, ում՝ոչ: Իսկ մենք ապահովում ենք ամենը, ինչը կօգնի բացահայտել նոր տաղանդներ: Դա մեր նպատակն է: Երևանի կենտրոնական մասնաճյուղում երեք տարիքային խումբ ունենք: Կրտսեր դասարանները 2 են՝ 3-7 տարեկաններ, 8-13 տարեկան՝ միջին խումբն է, և 13-ից բարձր մենք լրացնում ենք ավագ խմբերը: Նշենք, որ ավագ խմբից մասնակիցներ հետո դառնում են մեր հիմնական կազմի անդամները:
Շատ բուռն համերգային ընթացք է ապրում մեր գործունեությունը հիմա մոսկովյան և մերձմոսկովյան քաղաքներում: Այս պահին պատրաստվում ենք կրեմլյան երկու համերգներին՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին և Հարութ Փամբուկչյանի 70-ամյակին նվիրված համերգներին: Այսպիսի մեծամասշտաբ համերգները ամենամյա բնույթ են կրում և շարունակական են: Այնուհետև դեկտեմբերին, կրկին Մոսկվայում ներկայանալու ենք մեծ մենահամերգով մեր բոլոր մասնաճյուղերի սաներով ներգրավված, իսկ փետրվարին՝ Երևանում կանցկացնենք Հայաստանյան մասնաճյուղերի սաների մենահամերգը:
Հպարտությամբ ասեմ, որ մեր հաջողության գրավականը անսահման սերն է կոլեկտիվի ներսում և թիմային աշխատանքը: Շատ կարևոր է, որ մեկը մյուսի նկատմամբ հոգտարություն դրսևորի, խնամք, կարեկցանք, սեր և հարգանք ցուցաբերի: Փորձից ելնելով հավաստում եմ, որ մերոնք տիրապետում են այդ հատկանիշներին: Ամեն տարի համալրումներ ունենում ենք, բայց քիչ են լինում մարդիկ, ովքեր չեն կարողանում մեր ռիթմով առաջ գնալ: Մեծ ընտանիքի բանաձևը առաջնորդում է մեզ: Արվեստի մեջ մեր մեծ ու հաջողված շրջագայության համար շնորհակալ ենք բոլորս: Երբ անսահման սիրում ես քո գործը, ապա ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան