Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Տավուշի «Շորի աղբյուր» հանդամասում 84-ամյա տղամարդ է գտնվել անգիտակից վիճակում

Ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 18-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ստացած ահազանգի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում նշված կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է  ստացվել, որ «աջ քոնքի շրջանում քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Բերդ քաղաքի բնակիչ, 84-ամյա Վալոդ Բ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինիս ազգականը՝  38-ամյա Վարդան Բ.-ն, ոստիկաններին հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր ընկերներ, Տավուշի մարզի բնակիչներ, 32-ամյա Արսեն Բ.-ի, 48-ամյա Մհեր Բ.-ի և 34-ամյա Գարիկ Ս.-ի հետ վիրավորին գտել են Բերդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Շորի աղբյուր» կոչվող հանդամասում՝ անգիտակից վիճակում:

Կայքի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ին «Բերդ»  բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Վալոդ Բ.-ն նշված բժշկական կենտրոնում բժիշկների ներկայությամբ գիտակցության չգալով՝ մահացել է: Վարդան Բ.-ն, Մհեր Բ.-ն,  Գարիկ Ս.-ն և Արսեն Բ.-ն ուժային կառույցների ծառայողներ են: