Պատվաստված լինելը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակումից. Նիկոլ Փաշինյան
«Պատվաստանյութը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակումից և 98.2 տոկոսով պաշտպանում է հոսպիտալացումից»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով պատվաստվածների դեպքում վարակվածության տոկոսն ավելի ցածր է, քան կրկնակի վարակի դեպքերը:
«Պատվաստված լինելը վարակումից 97.5 տոկոսով է պաշտպանում, իսկ հոսպիտալացումից՝ 98.2 տոկոսով: Այնպես որ այս ուղղությամբ պետք է գնանք»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավելի քան 300 հազար պատվաստումից որևէ հիշատակման արժանի բարդություն չի եղել:
«Կառավարությունն առաջինը ինքն է պատվաստվել: Այս դահլիճում նստած մարդիկ, եթե հակացուցում չունեն, բոլորը պատվաստված են:
Այնպես որ քաղաքացիների համար որևէ կարգ սահմանելիս նախ մենք ինքներս ենք այդ կարգը պահպանում: Ինքս պատվաստված եմ: Եթե հակամարմինների հետ կապված զգանք, որ անհրաժեշտություն կա նորից պատվաստվելու, պետք է անպայման անենք: Մի պրոցես է, որով պետք է անցնեք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան