«Միթի» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի պատվիրակության այցը Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղ
Սեպտեմբերի 22-ին, Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում գործնական հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի առաջատար բուհերից մեկի՝ «Միթի» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի պատվիրակության հետ: Պատվիրակությունը գլխավորում էին ՌԴ կրթական կազմակերպություններում կրոնական և էթնիկ ծայրահեղականության կանխարգելման կենտրոնի տնօրեն՝ Ալեքսեյ Ալեքսանդրի Չերքեզովը, «Քրիստոնեական աշխարհ» միության ֆինանսական հարցերով տնօրեն Սերգեյ Անատոլիի Պազնյակը, «Քրիստոնեական աշխարհ» Միության վարչության անդամ Պապին Գևորկի Ապրոյանը:
Հանդիպումը վարում էր Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արման Ռազմիկի Վարդանյանը և մասնաճյուղի տնօրեն՝ Թամարա Ռազմիկի Վարդանյանը:
Կողմերը մտքեր փոխանակեցին առ այն, որ ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի արդիական է նոր մարտահրավերներին հասարակության պատրաստ լինելու հարցը, որոնցից շատերը պայմանավորված են գիտության և տեխնոլոգիաների զարգացմամբ: Հետևաբար, առաջնային խնդիր է հասարակությունների հետ աշխատանքը, որպեսզի պատրաստ լինեն մարտահրավերների դիմակայմանն ու գիտւոթյան ու տեխնոլոգիայի նվաճումների ճիշտ կիրառմանը։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են նորարարական նախագծերի և ՏՏ ոլորտներում համագործակցության մի շարք հարցեր։





















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան