Ադրբեջանցիներն ամրապնդվում են․ իրենց դրոշն են բերել տնկել հերթական դիրքում
Օրերս Վերին Շորժայի հատվածում, ադրբեջանցիներն իրենց դիրքում տեղադրել են Ադրբեջանի դրոշը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
«5 ամիս եկել, նստել են մեր հողի մեջ, իրանց նստած տեղը մի հատ դրոշակ են դրել։ Ամրապնդում են իրենց նստած տեղը։ 3-4 օր է՝ իրենց ձմռան պաշարն են կուտակում՝ փայտ, վառելիք, էս, էն են բերում, որ ձմեռն անցկացնեն։ Մենք ունեինք, իրանք էլ կարիք ունեին, բերեցին իրանց դրոշակը տնկեցին»,- նշեց նա։
Հարցին՝ առաջխաղացման փորձեր անո՞ւմ են՝ Երանոսյանն ասաց․ «Էլ առաջ գալու տեղ ունե՞ն որ գան, ինչքան կարացել՝ եկել են։ Մայիսի 12-ից որտեղ եկել-նստել են, էդ նույն տեղում են»։
Նա նշեց, թե սպասողական վիճակում են, դիտարկմանը, թե ինչի՞ն են սպասում, Երանոսյանն ասաց՝ սպասում ենք, թե ինչ կլինի վերջը։
Ավելի վաղ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ էր տեղադրել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիներն տեղադրում իրենց դրոշը։
«Վերին Շորժան պաշտոնապես օկուպացվեց…
Մեր օրեր…
Հ.Գ. Սա էլ դեռ հերիք չի՝ էս բարբարոսները, մի քանի մետրի վրա տեղակայված հայկական դիրքի վրա են «մատ թափ տալիս»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանը, խախտելով հայ-ադրբեջանական սահմանը, մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել եւ մինչ օրս հետ չի գնացել։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան