Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

UCOM ցանցի «Արմենիա պրեմիում» հեռուստալիքի եթերում կհեռարձակվի «Արյունոտ խաղադրույք» 20-մասանոց թրիլերը

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Ucom ընկերության և «Արմենիա» հեռուստաընկերության համատեղ նոր հեռուստաֆիլմի փակ դիտումը: Ներկայացվեց ռեժիսոր Հարութ Շատյանի թրիլեր և դրամա ժանրերում նկարահանված «Արյունոտ խաղադրույք» 20-մասանոց նոր հեռուստաֆիլմը: Ֆիլմի սցենարիստը Հարություն Ղուկասյանն է, պրոդյուսերը՝ Արա Բաղդասարյանը:

«ԿինոՊարկ»-ում փակ դիտմանը  ցուցարդրվեց հեռուստաֆիլմի առաջին 2 մասը: Պրեմիերային ներկա էին ֆիլմի դերասանական և ստեղծագործական կազմը, հայտնի անձինք: Փակ դիտմանը բացառիկ իրավունքով մասնակցում էին Ucom հեռուստատեսային ծառայության այն բաժանորդները, որոնք առավել հաճախ են օգտվել հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնից:

Հոկտեմբերի 1-ից նախագիծը կլինի բացառապես Ucom հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնում, իսկ հոկտեմբերի 12-ից՝ նաև «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով, որը հասանելի է միայն uTV բաժանորդներին։ 

«Մենք շարունակում ենք ստեղծել հայկական հեռուստաբովանդակություն՝ ընդ որում առաջինը դիտելու բացառիկ իրավունքը տրամադրելով հենց uTV բաժանորդներին։ Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահելու Ucom հեռուստատեսային ծառայության բաժանորդներին «Արմենիա Պրեմիում»-ի միջոցով տրամադրվող բովանդակությունը, այն պարբերաբար կթարմացնենք՝ առաջարկելով մեր բաժանորդներին բազմազան ու որակյալ նախագծեր: Այս նոր հեռուստանախագիծը, հուսամ, իր տարբերվող սյուժեով կգոհացնի հայկական հեռուստաարտադրանքը նախընտրողներին: Շնորհակալ ենք «Արմենիա» հեռուստաընկերության մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար», - նշեց Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

«Հայկական հեռուստատեսային ոլորտում ներկայացրել ենք նախագիծ, որը բացառիկ է նկարահանումների որակով, մասշտաբայնությամբ, բարդությամբ և սցենարային լուծումներով: Լարված սյուժեով այս 20 մասից բաղկացած հեռուստաֆիլմը նոր ձևաչափ է։ Ուրախ ենք, որ մեր գործընկեր Ucom ընկերության գործակցությամբ կարողանում ենք մեր հեռուստադիտողների համար ստեղծել յուրօրինակ ու տարբերվող հեռուստաբովանդակություն», - նշեց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

Հեռուստաֆիլմի դերասանական կազմում են Գևորգ Գրիգորյանը, Լիա Զախարյանը, Հայկ Սարգսյանը, Կարեն Հովհաննիսյանը, Արմեն Սողոյանը, Մխիթար Ավետիսյանը, Էվա Խաչատրյանը, Էմմա Սապունջյանը, Մկրտիչ Քեբաբչյանը, Մագա Հարությունյանը, Լիլի Միքայելյանը, Գոռ Համբարձումյանը, Վահագն Սամվելյանը, Մարիկա Դովլաթբեկյանը և այլք։