Պատվաստումը և թեստավորումը պետք է լինի անվճար
Past.am-ը գրում է՝
Առողջապահության նախարարությունը տարբեր մեթոդներով փորձում է երկրում խթանել պատվաստման տեմպը, սակայն բնակչությունը այդպես էլ չի ցանկանում պատվաստվել՝ պատվաստումներին տարբեր հակափաստարկներ ներկայացնելով։ Այս թեմայով Past.am կայքը զրուցել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Անանիկյանի հետ։
- Պարոն Անանիկյան, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել Հայաստանում պատվաստումները խթանելու համար։
- Առաջին հերթին առողջապահության նախարարությունը այս հարցին պետք է մոտենա մասնագիտորեն, այսինքն այսօր մի շարք երկրների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ ովքեր արդեն վարակվել են կորոնավիրուսով և լավացել են, իրենց օրգանիզմում արդեն ունեն կայուն իմունիտետ և իրենք պատվաստման կարիք չունեն։ Երկրորդը այն է, որ պատվաստումը պետք է լինի լրիվ կամավոր և առհասարակ այդ պատվաստման կարիքն ունեն 55-60 տարեկանից բարձր մարդիկ։ Երիտասարդները և երեխաները այդ հիվանդությունը ավելի հեշտ են հաղթահարում, դա ևս ապացուցված է միջազգային ուսումնասիրություններով և իրականում նախընտրելի է, որ երիտասարտները վարակվեն, ապաքինվեն և վիրուսի դեմ իմունային համակարգ ձևավորեն։ Իսկ նրանք, ովքեր 55-60 անց են և չեն վարակվել կարծում եմ անհրաժեշտ է պատվաստվելը, բայց դա էլ պետք է լինի կամավոր սկզբունքով։
- Վերջերս նաև քննարկվում էր նախագիծ, որ նրանք, ովքեր չեն պատվաստվել և հիվանդացել են պետք է բուժում ստանան վճարովի հիմունքներով։ Այս որոշմամբ արդյո՞ք նախարարությունը կարող է պատվաստման տեմպն ավելացնել։
- Իրականում այս մոտեցումը ավելի ճիշտ է, քան մարդկանց պատվաստվել ստիպելը։ Ժամանակին ես դա առաջարկեցի։ Եթե հիվանդը չի ուզում պատվաստվի և վարակվում է ապա, իհարկե, ինքը պետք է պատրաստ լինի վճարովի հիմունքներով բուժվի և այդտեղ որևէ խնդիր չկա։ Ես համարում եմ, որ պետության պարտականությունները դրա մեջ է, որ ինքը պարտավոր է և անվճար պատվաստի և անվճար թեստավորի, բայց եթե ուզում են ֆիքսվեն պատվաստման վրա, ապա այո բուժումը կարող է լինել վճարովի։ Բայց իրականում նորից կկրկնեմ, որ պատվաստումը անհրաժեշտ է 55-ից բարձր տարիքում գտնվող մարդկանց համար, քանի որ երիտասարդները շատ հեշտ են հաղթահարում հիվանդությունը։ Հայաստանի վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ մենք պատվաստումից գրանցված մահվան դեպքեր շատ քիչ ունենք և եթե չեմ սխալվում ապա համաշխարհային ստատիստիկայով Հայաստանում գրանցված դեպքերը կազմում են 0,3 տոկոս, իսկ դա բավականին ցածր թիվ է, և օրինակ ավտովթարներից այսօր ավելի շատ մարդ է մահանում քան պատվաստվելուց։ Պանդեմիայից արդեն անցել է 1․5 տարի ժամանակ, և մեր նախարարությունը պարտավոր էր մշակել ստույգ բուժման մեխանիզմ, որը պետք է լինի տնային պայմաններում հասանելի, այսինքն մարդը գնա դեղատնից գնի իրեն անհրաժեշտ դեղերը, և տանը ընտանեկան բժշկի հսկողության տակ ստանա բուժում։ Իրականում այդ բուժումը այդքան էլ թանկ չի և կարծում եմ հնարավոր է նաև տան պայմաններում բժշկի վերահսկողության տակ ստանալ բուժում։ Եթե չեմ սխալվում խոսքը մոտ 30000-35000 հհ դրամի մասին է։
Սոնա Գիշյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան