Ադրբեջանցիներն արգելափակել են Արցախի 5-րդ ՊՇ մի խումբ հայ զինվորների
Արդեն մեկուկես օր է, ինչ Արցախի ՊԲ 5-րդ պաշտպանական շրջանի (Մարտակերտ) զինվորներն արգելափակված են թշնամու ԶՈՒ կողմից։ Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացնում է «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը։
Ըստ նրա տեղեկությունների, ադրբեջանցիները պաշարել են հիշատակված ՊՇ 4-րդ վաշտի հրամանատարական դիտակետը և սպառնում են այդ բնագծում տեղակայված 114-127 մարտական հենակետերին։
Մեր տեղեկություններով, խոսք է գնում մոտ 60 հայ զինծառայողների ճակատագրի մասին։ Նրանցից մեկը վիրավոր է։ Թշնամին թույլ չի տալիս նրան օգնություն ցուցաբերել, խոչընդոտում է հերթափոխին։ Տղաներն առանց ջրի և սննդի պաշարների շարունակում են արգելափակված մնալ։
Նշենք, որ այս խնդրի մասին Արթուր Դանիելյանը արդեն երկու օր բարձրաձայնում է, սական ո՛չ Արցախի ՊԲ-ից և ո՛չ էլ ՀՀ ՊՆ-ից որևէ արձագանք չկա։
Նշենք նաև, որ Times.am-ի աղբյուրները հաստատում են Ա. Դանիելյանի տեղեկությունների ճշմարտությունը։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան