Կապանի Փելա սարն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ
Կապանի Փելա սարը մի քանի օր է՝ վերահսկում են ադրբեջանցիները։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Համայնքապետի խոսքով՝ այդ մասին տեղեկացել է 2 օր առաջ․ «Ինձ տեղեկացրել են, որ Փելա սար կոչվող տարածքն ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Նրանք փակել են նաև հարակից ճանապարհահատվածը, որը մեզ համար ծառայում էր որպես միջդիրքային ճանապարհ, այսինքն անցնում էին ոչ միայն զինծառայողները, այլև գյուղացիները՝ անտառ մտնելու և վառելափայտ գտնելու համար»,- ասաց նա՝ նշելով, որ դեռ օրեր առաջ Փելա սարի մի հատվածը հայ զինծառայողներն էին վերահսկում, մյուս հատվածը՝ ադրբեջանցիները։
Նա նշեց, որ բարձունքը ադրբեջանցիներին հանձնելու մասին պայմանավորվածություններ ձեռք էին բերվել դեռևս 2021-ի հունվար-փետրվար ամիսներին․ «Այն ժամանակ GPS-ով չափագրումներ անելիս հատվածներ կար հայկական էր ցույց տալիս, որոշ հատվածներ՝ ադրբեջանական։ Չգիտեմ՝ ինչու այդ հատվածն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց Փարսյանը՝ ընդգծելով, որ Փելա սարը կարևոր նշանակության բարձունք է և ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելու հանգամանքը վտանգ է ներկայացնում նախևառաջ Ագարակ գյուղի համար։
Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղադրված ադրբեջանական ոստիկանական անցակետին՝ Փարսյանը նշեց՝ տվյալ ճանապարհահատվածով երթևեկությունը գնալով նվազում է․ «Բնակիչները ստիպված երթևեկում են Կապան-Տաթև ճանապարհով, որն այնքան էլ բարեկարգված չէ։ Ինչ վերաբերում է նոր ճանապարհին, ապա այն պատրաստ կլինի տարեվերջին, բայց կարծում եմ, որ մայրուղին ևս պետք է օգտագործենք, քանի որ չօգտագործելու դեպքում նշանակում է այն հանձնել ադրբեջանցիներին։ Խնդրահարույց հատվածների համար շրջանցող ճանապարհներ պետք է կառուցել»,- եզրափակեց Փարսյանը։
Սոնա Հարությունյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան