Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Խաչիկ Ասրյանը՝ 44-օրյա պատերազմից փախած քաղաքական ավանտյուրիստներին


Քաղաքական ավանտյուրիստնե՛ր, գիտենք, որ բոլոր ժամանակներում Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը ձեզ համար բիզնես է, այսինքն՝ փող եք աշխատում, բայց, մի՞թե դուք այդքան այլասերված եք, որ, 44-օրյա պատերազմից փախչելով (ձեր նողկալի կյանքը փրկելով), հիմա ձեր քաղաքական գործունեության հիմքն իբրև դարձրել եք Հայաստանի ու Հայ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Հայաստանի փրկության կազմակերպումը: Մի՞թե դուք այդքան անբարոյական եք, որ, 44-օրյա պատերազմից փախչելով ու թաքնվելով ձեր պադվալներում, ձեր կանանց յուբկաների տակ, պատերազմից հետո կարող եք խոսել Հայաստանի անվտանգության ու Հայաստանի փրկության մասին:
Բա, ո՞ւր էիք, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին խառնածին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին մեր Սուրբ Արցախի և մեր Սուրբ Հայաստանի վրա: Հը՞: Թե՞ սպասում էիք, որ պատերազմն ավարտվեր, որ է՛լ ավելի մեծ թափով շարունակեք ձեր քաղաքական ավանտյուրաները:
Ա՛յ ոչնչություններ, Հայրենիքի պաշտպանությունից՝ 44-օրյա պատերազմից փախած տականքներ, այս ի՞նչ հայրենասիրական պաթոսներով հոդվածներ եք գրում, ժողովներ, համագումարներ եք կազմակերպում, հարցազրույցներ եք տալիս, Սուրբ Եռաբլուր պանթեոն եք այցելում: Ինչի՞ համար: Ուզում եք ասել, որ դուք հայրենասե՞ր եք և մտահո՞գ եք Հայաստանի ճակատագրով: Հա՞:
Ա՛յ պայթած որդեր, հայրենասերները քաղաքական ավանտյուրաներով երբեք չեն զբաղվում, նրանք իրենց ընտանիքների և իրենց Հայրենիքի դեմ թուրքի կողմից սանձազերծված պատերազմից երբեք չեն փախչում ու ձեզ պես երբեք չեն թաքնվում իրենց պադվալներում կամ իրենց կանանց յուբկաների տակ, այլ գիտակցված, վազելով գնում են սահմանագիծ և իրենց կյանքի գնով պաշտպանում Հայրենիքն ու իրենց ընտանիքները:
Նա, ով պատրաստ չէ իր կյանքը միշտ զոհաբերել հանուն Հայրենիքի պաշտպանության ու փրկության, ավելին՝ իր կյանքը փրկելու համար ուղղակի փախել է 44-օրյա պատերազմից, նա չի կարող այսօր խոսել Հայաստանի ու Հայ ազգի անվտանգության ապահովման և Հայաստանի փրկության մասին, առավել ևս հավակնել Հայաստանը ղեկավարելուն:
Հիմա, հասկանո՞ւմ եք, թե ովքեր եք դուք, ա՛յ քաղաքական ավանտյուրիստներ:
Մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու դողդողալով սպասե՛ք իմ որոշումներին և հրամաններին…
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան