Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող XIAOMI խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։ Հավաքածուն ներառում է բոլոր խելացի սարքերի կառավարման կենտրոն, շարժման տվիչ, պատուհանի ու դռան տվիչ, խելացի վարդակ, ինչպես նաև սենյակի ջերմաստիճանի ու խոնավության չափման մոնիտոր։ Սարքավորումները միացած են կառավարման համակարգին Wi-Fi-ի միջոցով։

Խելացի հավաքածուն ակտիվացնելու համար նախ անհրաժեշտ է կառավարման կենտրոնը միացնել հոսանքին, այնուհետև բացել Mi Home հավելվածը սմարթֆոնի վրա և, վերևի աջ անկյունում սեղմելով «+» նշանը, սարքավորումների ցանկում ավելացնել կառավարման կենտրոնը (Mi Control Hub)։ Տվիչները պետք է տեղադրել տան այն հատվածներում, որտեղ կա դրանց անհրաժեշտությունը։

 «Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, անշուշտ, կհամալրվի նոր մոդելներով։ Դրանք հատկապես հարմար են այն ընտանիքների համար, որոնք արձակուրդը կամ հանգստյան օրերը նախընտրում են կազմակերպել բնության գրկում, բայց միևնույն ժամանակ ուզում են լիարժեք վերահսկողության տակ պահել իրենց բնակարանները», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ կանխիկ գնման դեպքում խելացի հավաքածուի արժեքը կկազմի 37 000 դրամ, իսկ ապառիկ ձևակերպման դեպքում՝ ամսական ընդամենը 1030 դրամ։ Ցանկության դեպքում, հավաքածուի մեջ ներառված սարքերը կարելի է ձեռք բերել նաև առանձին։ Մասնավորապես՝ կառավարման կենտրոնի արժեքն է 16 900 դրամ, պատուհանի և դռան տվիչի արժեքն է 7000 դրամ, շարժման տվիչը 5900 դրամ է, ջերմաստիճանի և խոնավության չափման մոնիտորը 3500 դրամ, իսկ խելացի վարդակը՝  7900 դրամ։