Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Բուհերը կանցնեն հեռավարի

ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է  «Հայկական ժամանակը»՝ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը  հաստատել է տեղեկությունը՝ նշելով. «Դպրոցներում արձակուրդները հետաձգվելու են մեկ շաբաթով, ինչպես նաև նախարարությունն առաջարկել է բուհերում դասերը կազմակերպել հեռավար։

Նման առաջարկ կա արդեն»,- ասաց խոսնակը։ Նա նշել է, որ այժմ էլ մի շարք դպրոցներ արդեն իսկ անցել են հեռավար ռեժիմի կորոնավիրուսային հիվանդության դեպքեր ունենալու պատճառով։ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն էլ ասել է, որ ստացել են համապատասխան դիմումը, և այժմ քննարկումներ են ընթանում։ Քիչ հետո հանդես կգան հայտարարությամբ:

Հոկտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 296.552 դեպք, որից 261.952-ը՝ առողջացած, 6055-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27.284 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2.006.632 թեստավորում: Երեկ կատարվել է 14.037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք 1221 առողջացած, 42 մահվան դեպք: